Մեքենաների իրար խփելու մասին

Այս հոդվածում մենք կքննարկենք, թե արդյոք անվտանգ են հիմա մեքենաները։ Ինչու մեքենան ավելի պինդ չդարձնել, և ի՞նչ են արել ինժեներները վթարի ժամանակ վատ հետևանքները քչացնելու համար։ Մեկ լիտր բենզինի մեջ կա մոտ 56 մեգաջոուլ էներգիա։ Այդ էներգիան բավարար կլիներ ամբողջ օրվա ընթացքում տոստերի աշխատելու համար. Մեքենաները աշխատում են բենզին վառելով, որը քիմիական էներգիան սարքում է կինետիկ էներգիա և այդպես մեքենան առաջ է գնում։ 80 տոկոս էներգիան կորում է տաքություն դառնալով շարժիչի մեջ, բայց 56 միլլիոն ջոուլի 20 տոկոսը նույնպես շատ է։ Միայն 5 թեյագդալ բենզինով կարելի է 2 տոննայանոց մեքենան 0-ից մինչև 60կմ ժամ հասցնել։ Դա շատ բենզին չէ, բայց 60 կմ/ժ արագությամբ գնացող մեքենայի էներգիան կարելի է համեմատել փղի կամ երրորդ հարկից ընկնող ստեգոզավրի էներգիայի հետ։ Մեքենայի կանգնելու համար, պետք է, որ ամբողջ այդ էներգիան ինչ-որ տեղ կորի։ Եթե արգելակները կանգնեցնում են մեքենան դա նշանակում է, որ նրանք տաքացնում են արգելակման պատյաններն ու սկավառակները և այդպես էներգիան անջատվում է։ Իսկ հարվածի դեպքում էներգիան անհայտանում է մեքենայի դիմացի մասից դեֆորմացիայի պատճառով։ Քանի որ դանդաղ կանգնելը ավելի լավ է քան արագը, մեքենաները զգուշորեն նախագծված են հարվածի ժամանակ փշրվելու համար։ Դա երկարացնում է հարվածի ժամանակը և կանգնելու համար պետք է ավելի քիչ ինտենսիվ արգելակման արագուցում։
Շատ մեծ արագացումը շատ վատ է ազդում մարդու ուղեղի և օրգանների վրա։ Բայց մարդկանց դուրը չի գալիս վարել մեքենա երկար դիմացով։ Մեքենաները հիմնականում ունեն 50 սմ ճեղքված տարածություն, այդտեղ պետք է անջատվի էներգիան։ Դիմացի մասի դեֆորմացիան, պետք է դիմանա այն ուժին, որը հավասար է մեկ քառորդ տիեզերանավի շարժիչին։ Մնացած էներգիան պետք է վերցնի իր վրա մնացած մետաղի դեֆորմացումը, որը գտնվում է մեքենայի դիմացի հատվածում։ Այդ պանավորված կործանումը թույլ է տալիս մեքենային արագ դանդաղել, բայց ընդունելի և կայուն արագությամբ։ Եթե մեքենաները լինեին շատ պինդ, նրանք այնքան արագ կկանգնեին, այնքան որ դրանցում արագությունը կգերազանցեր 15 կամ ավելի շատ այն, ինչ տիեզերգնացները զգում են մարզվելու ժամանակ։ Այդպիսի հսկայական գերբռնվածությունները կյանքի համար չեն։ Ինժեներները սովորել են սարքել մեգենաներ փշրված մասերով, որոնք ներսում սարքում են անվտանք գոտի։ Շատ պինդ մեքենաները վարորդի և նստողների համար անվտանգ չեն։ Շատ պինդ մեքենաներում, նույնիսկ շատ ցածր արագության հարվածի ժամանակ կարող են մահանալ մարդիկ։