Կապ

Կապ
1. Դուրս գրի՛ր կապերը: 
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, հավանաբար,

 մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար,  կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:

2. Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:

Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:

3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
 Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի….


4. 
Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ: հետադրություն
Ամպի տակից ջուր է գալիս։ հետադրություն
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ: նախադրություն

5. Ուղղի՛ր սխալները:
Նվագում է դաշնամուր։
Այդ որոշմանը բոլորը ծանոթացան։

Կանգնել է մայթին։
Ես ոչ մի նորություն չունեմ։


6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ-նկատմամբ, առ, դեմ, մեջ, մոտ, ըստ
բարդ-նախքան, ընդդեմ, դեպի, ի հաշիվ,

7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
Իբրև ճանաչված վիրաբույժ՝ Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները՝ որպես անդավաճան եղբայրներ:
Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ՝ իր սրտի ուզածի համաձայն: