Արտաշես և Արտավազդ
Շատ տարիներ առաջ ալանները տեղակայվել են Կուր գետի հյուսիսային մասում, իսկ հայերը՝ հարավային: Ալաններին այդպես դուր չէր գալիս, դրա համար պատերազմ սկսեցին հայերի դեմ՝ շարժվելով դեպի Կուր գետի հարավային մասը: Դա նրանց մոտ չստացվեց, և Արտաշեսը գերի վերցրեց ալանների թագավորի որդուն: Ալանների թագավորը խնդրեց վերադարձնել տղային, որպեսզի հաշտություն տիրի նրանց մեջ, բայց Արտաշեսը չհամաձայնեց: Այս լուրը լսելով՝ գերի վերցված տղայի քույրը շտապում է փրկել եղբորը: Նա իմաստուն խոսքեր է ասում Կուր գետի ափին: Արտաշեսը լսեց նրա նուրբ ձայնը և սիրահարվեց նրան: Ալանների թագավորը պահանջեց Արտաշեսին հարկ տալ ամուսնության համար: Արտաշեսը ոսկի ուներ և կարողացավ վճարել հարկը ու ամուսնացավ Սաթենիկի հետ: Ամուսնության ժամանակ Արտաշեսի գլխին ոսկիներ էին շաղ տալիս տղամարդիկ, իսկ Սաթենիկի գլխին՝ կանայք՝ մարգարիտներ: Նրանք ունեցան Արտավազդ անունով տղա, որը, երբ մեծացավ, ագահ և գոռոզ մարդ դարձավ: Շատ տարիներ հետո Արտաշեսը հիվանդացավ և մահացավ: Նրան թաղեցին ոսկե դագաղով, մահճակալը պատված էր բեհեզով: Նրան դագաղով տանում էին թաղելու արտասվող կանանցով, զորքի մի մասով: Արտավազդը պետք է շարունակեր գահակալությունը, բայց նրան խանգարում էին նրա քույրերը և եղբայրները, դրա համար սպանեց բոլորին և թողեց միայն Տիրանին, որովհետև նա ժառանգորդ չուներ: Որոշ ժամանակ անց Արտավազդը, ձին հեծած, գնաց և ճանապարհին խենթացավ ու ընկավ խորը փոսն ու մահացավ: Մարդիկ կան՝ ասում են, թե այդպես չի մահացել Արտավազդը, այլ նա բանտարկված է խորը ժայռում, որտեղ նրա շղթաները կրծում են շները, բայց ամեն անգամ դարբինները իրենց կռաններով խփում են շղթային, որպեսզի ամրանա, և այդպես, Արտավազդը չի կարողանում դուրս գալ ժայռից: Պառավներն էլ ասում են, թե կախարդ կանայք են անիծել նրան:
Leave a Reply