Տիգրան և Աժդահակ

Տիգրան – խոսքը հայոց Տիգրան Առաջին կամ Տիգրան Երվանդյան (Ք.ծ.ա.560–524) արքայի մասին է, ում Խորենացին նույնացրել է Տիգրան Երկրորդի կամ Տիգրան Մեծի (Ք.ծ.ա. 95–55) հետ։

Աժդահակ (Աստիագես, Ք.ծ.ա 585–550) – Մարաստանի թագավոր, ում դեմ ապստամբել է Տիգրան Երվանդյանը, ինչն էլ դարձել է Մովսես Խորենացու ավանդազրույցի նյութ։

Մարեր, մեդացիներ – հնագույն ժողովուրդ։ Երկիրը՝ Մարաստան, Մեդիա, գտնվել է Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում, մայրաքաղաքը՝ Եկբատան։ Իր հզորությանն է հասել Ք.ծ.ա. VII դարում։

Կյուրոս – Կյուրոս II Մեծ (ծննդյան թիվն անհայտ է, մահացել է Ք.ծ.ա. 529–530 թվականների միջակայքում) Պարսից արքա։ Աքեմենյան արքայատոհմի հիմնադիրը։ Աժդահակի թոռը՝ դստեր որդին։ Ապստամբել է Աժդահակի դեմ և հաղթել։ Ստեղծել է մեծ տերություն՝ Հնդկաստանից մինչև Բաբելոն։ Իրեն է ենթարկել Հայաստանը։ Նրա մտերիմերից էր Տիգրան Երվանդյան հայոց թագաժառանգը։

Տիգրանուհի — Տիգրանի քույրը, ով կնության հանձնվեց Աժդահակին։

Leave a Reply