Հայոց լեզու
1. Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:
Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին: Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով: Առջևս՝ ցածում, փռված էր գյուղը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված: Հորիզոնում հնձված արտերի հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով:
Սկսել էր փչել-3րդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, ներգործական սեռ:
Ծածկվում էր-Օժանդակ բայ, 3րդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, կրավորական սեռ:
Փռված էր-Օժանդակ բայ, 3րդ դեմք, եզակի թիվ, սահմանական թիվ, կրավորական սեռ:
Թաքնված-հարակատար, անդեմ,
Հնձված-հարակատար, անդեմ
Ծածկվել էր-Օժանդակ բայ, 3րդ դեմք, եզակի, սահմանական թիվ, կրավորական սեռ:
Ելնող-ենթակայական, անդեմ
2. Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:
Թարմ-որակական, դրական
Ցուրտ-որակական, դրական
Հաճախ-որակական, դրական
Մութ-որակական, դրական
Կարմիր-որակական, դրական
Սիրուն-որակական, դրական
Թաց-որակական, դրական
Քողաձև-որակական, դրական
3. Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:
Նստել անկարելի էր, պետք էր միայն կանգնել : Ասաց, որ մեռնելու ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու: Նրանց դուրս գնալուց հետո սենյակն ազատվեց:
Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի երևալ, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:
Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:
Նստել, կանգնել, մեռնելու, անհանգստանալու, գնալուց, երևալ, լուսավորվել
4. Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:
Հեռանալ-Հեռանալ, հեռանալու, հեռանալուն, հեռանալը, հեռանալուց, հեռանալով, հեռանալու մեջ:
Հեռացնել-Հեռացնել, հեռացնելու, հեռացնելուն, հեռացնելը, հեռացնելուց, հեռացնելով, հեռացնելու մեջ:
5. Կազմի՛ր տրված բայերի ենթակայական դերբայը՝ գնահատել, թպրտալ, թախծել,
խաղալ, անհանգստանալ, թռչել:
Բառերից երեքը գործածիր նախադասության մեջ: