Պարագաներ
Պայմանի պարագա
Ցույց է տալիս գործողության կատարման պայմանը։
Հիմնականում արտահայտվում է անորոշ դերբայի տրական հոլովով և դեպքում կապով։
Պատասխանում է ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում հարցերին։
1. Ընդգծի՛ր պայմանի պարագաները։
Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ։
Մնացի տանը պարապելու պայմանով։
Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանաս ծնողներիդ գովքին։
Շուտ օգնության հասնելու դեպքում կավարտվեր այդ ամենը։
Նման դեպքում միշտ էլ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության։
Նպատակի պարագա
Ցույց է տալիս գործողության կատարման նպատակը։
Արտահայտվում է առավելապես անորոշ դերբայի տրական հոլովով, ինչպես նաև կապային կապակցություններով՝ համար, նպատակով, հանուն։
Պահանջում է ինչո՞ւ , ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերը։
2. Ընդգծի՛ր նպատակի պարագաները։
Աղջիկները գնացին աղբյուր՝ ջրի։
Շտապում էր՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը։
Չափ ու քանակի պարագա
Ցույց է տալիս գործողության կատարման չափը , աստիճանը։
Պատասխանում է ինչքա՞ն , որքա՞ն հարցերին։
Արտահայտվում է թվական դերանուններով՝ այսքան, այդքան, այնքան, նույնքան, ․․․, մակբայներով՝ կրկին, նորից, բազմիցս, անընդհատ, բառակապակցություններով՝ տասն անգամ, կիսով չափ, այն աստիճան։
3. Գտի՛ր չափ ու քանակի պարագաները։
Գրավիչ են դարձյալ քո աչքերը ջինջ։
Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:
Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:
Ոսկե շղթան արժեր հազար դոլար:
Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:
Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց: