Արտիստ մաս 1
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
2. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր այն միջավայրը, որտեղ հայտնվում է պատմողը:
Առաջին օրն անծանոթ շրջապատում զգացի սովորական անհարմարություն, երկրորդ օրն ընտելացա, իսկ մի շաբաթ անց` բավական բարեկամացա բոլորի հետ: Մենք ճաշում էինք միևնույն սենյակում, միաժամանակ, միևնույն սեղանի քով:
3. Ներկայացրու Լևոնին`
Ա. ըստ պատմողի
Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը
զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ
դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները:
Բ. ըստ հարևանների
—Իմկարծիքով,— ասաց Կավալլարոն,
— ով գեղարվեստասեր է, իրավունք չունի Լևոնին չճանաչելու: Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ:
Իմ հետաքրքրությունը բոլորովին գրգռվեց: Ո՞վ է վերջապես այդ մանուկը, որ այդքան
գրավել է հարևաններիս համակրանքը: