Թեստ 4

Մաս 1

1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողած տեղերում պետք է լինի միևնույն տառը (փակագծերում նշվածներից որևէ մեկը):

1) իշիաս, հիպնոս, գիպս      (զ կամ u)
2) Աղվանք, Աֆղանստան, նավթ (վ կամ ֆ)
3) խուրձ, պախուրց, վարձատրել     (ց կամ ձ)
4) սևաբեղ, սխալ, սիբեղ    (ղ կամ խ)

2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:
1) մեն (մենակ), դեփ (դեղին), բաց (դեղին),
2) դեմ (դիմաց), դույզն (ինչ), սեփ (սև)
3) փոքր (ինչ), շիփ (շիտակ), տուն (թանգարան)
4) օր (օրի), անուն ազգանուն), հյուսիս (արևելք)

3. Ո՞ր բառում է գաղտնավանկի ը-ն սխալ տեղադրված։
1) խ(ը)2շում
2) պ(ը)ճնանք
3) քն(ը)նադատել
4) մխ(ը)րճվել

4. Ո՞ր տարբերակում է դարձվածքի իմաստը սխալ բացատրված:
1) բերանը ջուր առնել — պապանձվել
2) սառույցը շարժվել — դժբախտություն պատահել
3) մատը մատին չխփել — ծուլանալ
4) ականջին օղ անել – հիշել

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:
1) խորհրդակից, բթամիտ, ուստարի
2) վերնատուն, թռչնորս, խանութպան
3) բրուտանոց, հեռուստացույց, աշխղեկ
4) մայրամուտ, ծայրաստիճան, ունկնդիր

6. Ո՞ր շարքի բառերն են հոմանիշներ։
1) գովել, դրվատել, փառաբանել
2) շաղակրատել, քծնել, բամբասել
3) գաղտնի, ծածուկ, գողտրիկ
4) դաժան, դժնի, խրթին




7. Քանի՞ տեսակ դերանուն կա տրված նախադասություններում։
Երբ հնձվորն իջավ բլուրներից, իր չորս կողմը նայեց, հետո նստեց այն քարին, որ տարիներ շարունակ դրված էր նույն տեղում։ <<Թե երբ դրանք իմացան մեր գյուղի գանձերի մասին, ոնց պատահեց, որ ոչ մի գյուղացի չգտավ դրանք, և միայն այս եկվորին բաժին հասավ>>,- քթի տակ փնթփնթաց նա:
1) 4
2)3
3) 6
4) 5
 
8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակիում ներ վերջավորություն ստանում:
1) պանդուխտ, կենդանի, հույն
2) աղավնի, կաղնի, սյուն
3) պատմագիր, սպի, պատճեն
4) լրագիր, մեծատուն, հացատուն

9. Ո՞ր շարքի ածականները չունեն համեմատության աստիճան:
1) մերկ, հողաշեն, կավե
2) բոբիկ, կույր, կարճ
3) անդորր, հուռթի, հղի
4) գանգուր, քաջ, լուսավառ

10. Ո՞ր տարբերակն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։
Նա միշտ էլ ուզում է, ____________________________
1) որպեսզի բոլորն իրեն ենթարկվեն:
2) որ բոլորն իրեն ենթարկվեն:
3) հենց իրեն ենթարկվեն:
4) բոլորն իրեն ենթարկվեն:

11. Պատկերավորման արտահայտչական ո՞ր միջոցը չկա նախադասության մեջ։
Օրորեց ու քնքուշ երգեր ասաց տաք օրերի և չքնաղ գարնան մասին, ծաղիկն էլ ժպտաց քնի մեջ:
1) անձնավորում
2) մակդիր
3) համեմատություն
4) փոխաբերություն

12. Ո՞ր նախադասության մեջ բութ չկա (նախադասությունները կետադրված չեն):
1) Մոտենալով չարաբաստիկ կամրջին հասկացավ որ այլևս ոչ մի կոպեկ չունի այն անցնելու համար:
2) Այդ օրը ճրագալույցին նա նորից գնաց գյուղի ծայրը որտեղից ամուսնուն էր ճանապարհել:
3) Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը հերթական եռուզեռի մեջ էր:
4) Գրեթե ամեն ինչ փոխվել էր միայն աչքերն են նույնը խոշոր և խոսուն:

13. Նախադասությունները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ Գրի՛ր միայն նախադասությունների համարները։
1) Հիշեց մոր խոսքերը, վախեցավ:
2) Մրսեց ծաղիկը, դողդողաց ցուրտ, անտարբեր ձյուների մեջ։
3)Բայց գարունին տեսնելու ցանկությունը մեծ էր, սպասեց։
4) Ցանկացավ վերադառնալ մայր հողի գիրկը:
Պատասխան՝ _______________

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղի՛ր։
Ազատ բանաստեղծության քառյակները հանգավորված չեն:
Պատասխան՝ 1. սխալ է________________
2. պետք է լինի ________________

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված համաձայնության սխալը և ուղղի՛ր:
Նրան` որպես հաղթող, գովում են ու փառաբանում:
Պատասխան՝ 1. սխալ է _______________
2. պետք է լինի_______________:

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ Պատասխանում բառերը գրի՛ր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձևափոխություններով:

Ծովը______________ մարդու_______________ ցանկությունը և կատաղությունից________________ փայլատակում____________:
(1. զգալ, 2, դժնի, 3, ցասում, 4, ծառս լինել)
Պատասխան՝ 1)____________
2)______________
3)_______________
4)______________

Մաս 2
Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

I

1)Վայրագ հրոսակախմբերի հանկարծակի հարձակումներից զգուշանալու համար ժողովուրդը լեռան բարձունքին` հինավուրց վանքում, կախում է մի հսկա զանգ: 2) Այն իր աշխարհասփյուռ ղողանջը տարածում էր հեռու — հեռու, և անդնդախոր կիրճերն ու երկնամուխ լեռները, նրա ղողանջյունը արձագանքելով, մարդկանց վաղօրոք տեղեկացնում էին մոտալուտ վտանգի մասին ու ոտքի հանում: 3) Արյունռուշտ Լենկթեմուրը, մահ ու սարսափ սփռելով, հափշտակելով ու գերեվարելով գալիս հասնում է Արաքսի` երփնավառ բուսականությամբ հարուստ կանաչազարդ ափը և հարթ դաշտավայրում բանակ զարկում: 4) Հաջորդ օրը արնածարավ բռնակալի զորքը պիտի անցներ փրփրառատ գետն ու արշավեր շեն ու հարուստ գյուղերի վրա: 5) Նույն օրը` ճրագալույցին, աշխարհավեր ավարառուի վրանն է մտնում հայրենադավ մի իշխան (ավա ղ, ազգուրացներ միշտ էլ եղել են)` նրան ծառայելու պատրաստակամությամբ: 6) Երբ անարգ դավաճանը հայտնում է ժողովրդին միավորող փրկարար զանգի գաղտնիքը, Լենկթեմուրը խորաքնին նայում է ընչաքաղց ու ծախու մատնիչին, ապա ամբարտավան կեցվածքով բարբառում. — Գնա՛, այրի՛ր զանգը, այնպես արա՝ այլևս երբեք չլսվի նրա ղողանջը: 7) Շատ ոսկի ու արծաթ կստանաս:

II

1) Եվչարին հոգին ծախած մարդն իր համախոհների հետ մթնկա գիշերով զանգի տակ մեծ խարույկ է անում: 2) Կրակի հսկայական բոցերը կլանում են զանգը` իսպառ կտրելով նրա զրնգուն ձայնը: 3) Վանքի վանահայրը՝ սպիտակամորուս ծերունին, լսելով բոթաբեր լուրը, | հապճեպ բարձրանում է զանգակատուն և փութկոտ շարժումներով քաշում պողպատե զանգի ճոպանը. կոչնակը լուռ էր։ 4) Թշնամու հանկարծակի գրոհից խուճապահար՝ մարդիկ զարմացած հարցնում են իրար, 24

— Զանգն ո՞ւր է, զանգն ո՞ր է… 5) Ու իբրև պատասխան՝ լեռներն արձագանքում էին` զանգը զուր է, 6) Ասում են՝ գավառի անունն այդտեղից էլ մնաց Զանգեզուր:

17. Ո՞ր միտքն է բխում տեքստից կամ համապատասխանում է նրա զանգը զոր է իմաստին:
1) Վանքի սպիտակամորուս վանահայրը փութկոտ շարժումներով քաշում և պոկում է պողպատե զանգի ճոպանը:
2) Ազգադավ մատնիչը մթնկա գիշերով խարույկ է վառում և լուսավորում Լենկթեմուրի ճանապարհը:
3) Լենկթեմուրը, տեսնելով հայրենանվեր իշխանին, շատ արծաթ ու ոսկի է խոստանում նրան զանգը կործանելու դեպքում:
4) Մարդիկ հինավուրց վանքում կախում են պողպատե զանգ, որն իր ղողանջով միավորում էր վտանգի մեջ հայտնվող ժողովրդին:

18. I հատվածի ո՞ր նախադասության մեջ չկա հավաքական գոյական:

1) 3
2) 1
3) 4
4) 5

19. II հատվածի ո՞ր նախադասության մեջ կա մակբայ:
1) 3
2) 5
3) 6
4) 1



20. I հատվածի 6-րդ նախադասության մեջ քանի՞ ածական կա:
1) 5
2) 4
3) 6
4) 7

21. Տեքստի ո՞ր նախադասության մեջ կա վերաբերական:
1) 1-6
2)1-5
3) 1 — 4
4) 11 — 2

22. Ո՞ր նախադասության մեջ կա չտրոհվող դերբայական դարձված:
1) 11-1
2) 11-2
3) 1-3
4) 1-2

23. Տրված նախադասության մեջ ընդգծված բառը ի՞նչ պաշտոն է կատարում։
Վանքի վանահայրը՝ սպիտակամորուս ծերունին, լսելով բոթաբեր լուրը, հապճեպ բարձրանում է զանգակատուն և փութկոտ շարժումներով քաշում պողպատե զանգի ճոպանը. կոչնակը լուռ էր։ 1) ենթակա
3) ուղիղ խնդիր
2) բացահայտիչ
4) հանգման խնդիր

24. Նախադասության անդամներից որի՞ մեջ կա ձևաբանական վերլուծության սխալ։

Ասում են՝ գավառի անունն այդտեղից մնաց Զանգեզուր:

1) ասում են — անկանոն բայ, անկատար ներկա
2) անունն — որոշյալ առում, վա արտաքին հոլովում
3) այդտեղից – ցուցական դերանուն, բացառական հոլով
4) Զանգեզուր — հատուկ գոյական, իրանիշ

25. 1 հատվածից դո՛ւրս գրիր հոմանիշներ։
Պատասխան՝ ________________

26. Տեքստից դո՛ւրս գրիր բառ, որի տառերը հնչյուններից շատ են:
Պատասխան՝ _________________

27. 1 հատվածից դո՛ւրս գրիր երկհնչյունի սղում ունեցող բառ։
Պատասխան` _________________։


28. II հատվածից դո՛ւրս գրիր մեկ դարձվածք։
Պատասխան`______________

29. II հատվածում քանի՞ տեսակ դերանուն կա:
Պատասխան՝_______________

30. I հատվածի 3-րդ նախադասության մեջ ինչո՞ւ է բութ դրված։
Պատասխան՝_________________

31. II հատվածից դո՛ւրս գրիր ձայնակապ ունեցող բառ։
Պատասխան՝ ________________

32. II հատվածի 3-րդ նախադասությունը քանի՞ բաղադրիչ նախադա- սությունից է կազմված: Պատասխան՝_______________