Բառագիտական ֆլեշմոբ

Վերլուծելով բերված տեքստը, կատարել եմ որոշ փոփոխություններ:

Բառագիտության մի կարեւոր բաժինն է բառարանագիտությունը, որը ուսումնասիրում է բառարանների տեսակներն ու դրանց կազմման սկզբունքները: Բառարանի նպատակն է տալ կոնկրետ բառի բացատրությունը՝ բացահայտելով դրա իմաստային եւ ձեւաբանական առանձնահատկությունները: Բառարանագրությունը առնչվում է լեզվաբանության՝ մասնավորապես բառագիտության, իմաստաբանության, ստուգաբանության ու ոճագիտության բաժինների հետ:

Բառարանները լինում են հանրագիտական եւ բանասիրական: Յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, սակայն կան նաեւ ընդհանուր կառուցվածքային տարրեր՝ ինչպես բառացանկը եւ բառահոդվածը:

Բանասիրական բառարանները տալիս են բառերի ու դարձվածքների բացատրություններ եւ դրանց օգտագործման օրինակներ:

Ինչ վերաբերում է հատուկ անուններին, նշել եմ մի քանի անունների ծագման մասին տեղեկություններ:

Անձնանուներ Կորյուն – Կորյուն անունը առաջացել է հայերեն կորյուն բառից։ Նշանակում է առյուծի ձագ։ Հովհաննես – Հովհաննես, Յովհաննէս անունը առաջացել է հուներեն Ioannes անունից, որ նշանակում է «հնազանդություն»։  Գայանե – Գայանե անունը առաջացել է լատիներեն Gaianus անվան իգական ձևն է։ Հայերի մեջ հնում հայտնի էր այս անունով միայն Գայիանէ կույսը, որի տաճարը մինչև օրս կանգուն է Էջմիածնում։ Եկել է IV դարից։ Այժմ տարածված անուն է։ Մարիա - Մարիա անվան բացատրությունը Մարիա անունը առաջացել է Մարիամ ՝ եբրայերեն Maryam անունից, որ նշանակում է « դառնության ծով » Գուրգեն – Գուրգեն անվան բացատրությունը Գուրգեն անունը առաջացել է պահլավերեն gurgen բառից, պարսկերեն Gurgen անունից։ Կազմված է gurg « գայլ » բառից՝ en փաղաքշական ածանցով, ինչպես Խորեն, Բաբկեն անունները։ Նշանակում է « գայլաբարո » կամ « գայլուկ »։ Լեո – Լեո անունը առաջացել է հունական Leon անունից է, որ նշանակում է «առյուծ» Վահե – Վահե կամ Վահէ անունը առաջացել է հին պարսկերեն Vahya, զենդերեն vahyah բառերից։ Նշանակում է « լավագույն », « վեհ »։ Ելենա – Ելենա անունը առաջացել է ռուսերեն Елена  անունից, որ հունական փոխառություն է։ Հուներեն heloshelenos բառից, նշանակում է «արևային», «պայծառ»։  Արման – Արման անունը առաջացել է պարսկերեն arman բառից։

Նշանակում է «իղձ», «կարոտ»։