Հայկ և Բել

Հայոց պատմության ամենահին վեպերից առաջինը «Հայկ և Բել» է, որով սկսվում է հայ ժողովրդի պատմությունը, կարելի է ասել:

Հայկը հսկայական, գեղեցիկ մարդ էր: Նա իր զավակների ու թոռնիկների հետ ապրում էր Արարատյան երկրի ազատ տարածքներից մեկում: Բաբելոնում իշխանություն է հաստատում Տիտանյան Բելը, որը կարճ ժամանակում իր իշխանության տակ է առնում մոտակա երկրներն ու ցեղերը: Բելը Հայկից նաև պահանջում է հնազանդվել իրեն և բնակվել իր անսահման երկրում: Սակայն քաջ Հայկը մերժում է նրա առաջարկը՝ ասելով. «Կամ մենք կմեռնենք, և մեր սերունդը Բելի ծառայության տակ կընկնի, կամ մեր մատների հաջողությամբ կհաղթենք նրան, նրա բանակը կցրվի, և մենք կհաղթենք»:

Բարկացած Բելը իր մեծ բանակով հարձակվում է Հայկի և նրա տոհմի վրա: Քաջ հերոսը այնպես է կազմակերպում իր փոքրաթիվ զորքը, որ կարողանում է ետ մղել Բելին և նրա դաշնակիցներին: Վախեցած Բելը բարձրանում է մի բլրի վրա և փորձում թաքնվել իր պահապանների հետևում: Ճակատամարտի ընթացքում Հայկը նկատում է Բելին, հանում է լայն աղեղը, լարում այն և երեքթևյան նետով մահացու խոցում իր հակառակորդին: Բելը սպանվում է, իսկ նրա վախեցած բանակը փախուստի է դիմում:

Բելի մահվան վայրը Հայկը կոչում է «Գերեզմանք», իսկ ճակատամարտի տեղը կառուցում է իր բերդը և անվանում «Հայք»: Այս պատերազմից հետո մեր ողջ երկիրը սկսում է կոչվել «Հայք» կամ «Հայաստան», իսկ Հայկի ժառանգները՝ «Հայեր»:

Մեր նախնի Հայկը հայրենասիրության և ազատասիրության մարմնացում է, իսկ Տիտանյան Բելը՝ բռնապետության: Հայկի ժամանակներից սկսած՝ հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է օտարերկրյա զավթիչների և բռնակալների դեմ: Այդ պայքարը շարունակվում է նաև այսօր: