Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի։
Վերելքի նախադրյալները: Հայաստանի ազատագրության համար հայ ժողովրդի պայքարը XVII դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ: Դրա համար կային մի շարք նախադրյալներ:
Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ագատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավր: Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվեցին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե հայրենիքում և թե գաղթօջախներում:
Օսմանյան կայսրության և Սևֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոնք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ: Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների՝ հույների, ասորիների, վրացիների, անգամ քրդերի, եզիդների համատեղ պայքարի պատրաստակամությունը:
Օսմանյան տերության ժոդովուրդների շրջանում լուրջ ակնկալիքներ առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև XVII դ. կեսերին Կրետե կղզու համար մղված պատերազմը: Թուրքական նվաճումից Կրետե կղզին պաշտպանող Վենետիկը, ինչպես նաև Հռոմն ու Ֆրանսիան կամենում էին պատերազմին հաղորղել համաքրիստոնեական բնույթ և համախմբել հպատակ քրիստոնյա ժողովուրդներին:
Ելնելով այս իրադրությունից՝ մի շարք հայ գործիչներ Հայաստանի ագատագրումը կապում էին եվրոպական երկրների օգնության հետ: Ազատագրական պայքարի կարկառուն գործիչներից էին Սսի (Կիլիկիա) կաթողիկոս Խաչատուր Գաղատացին, բաղիշեցի վաճառական Մահտեսի Շահմուրատը, Աղթամարի նախկին կաթողիկոս Հովհաննես Թութունջին, Նոր Ջուղայի հայկական առևտրական ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Լուսիկենցը և այլն
Ցավոք, այդ պատերազմի ելքը եվրոպացիների օգտին չէր: Միջազգային քաղաքական իրադրության փոփոխությունը խոչընդոտեց հայերի ազատագրական ծրագրերի իրականացումը:
Էջմիածնի 1677թ. ժողովը: Իսրայել Օրու գործունեությունը: Հայաստանի ազատագրության հարցր քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին էջմիածնում 1677 թ. գումարեց գաղտնի ժողով, որին մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ ժողովը որոշեց դիմել եվրոպայի օգնությանը: Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը I678 թ վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար: Կ. Պոլիսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հոոմի պապի, Ռեչ Պոսպոփտայի և այլ երկրների տիրակալների հետ:
1680 թ. Հակոբ Ջուղայեցին մահանում է, և պատվիրակությունը Կոստանդնուպոլսից ձեռնունայն վերադաոնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա: Այնտեղ մտնելով զինվորական ծառայության՝ ստանում է սպայի աստիճան։ Այնուհետև տեդափոխվում է Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում: Նա ծառայության է անցնում կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի (Գերմանիայի կայսրին ընտրող իշխաններից մեկը) մոտ։
Գերմանիան այդ ժամանակ հաջոզությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ, ուստի կարող էր կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գործում: Այս ամենը հաշվի առնելով Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցր։ Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան։ Հայաստանում իրավիճակին ծանոթանալու նպատակով Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է հայրենիք։ Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ:
Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում էին զորք ուղարկել Հայաստան և հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր:
Վերադառնալով Եվրոպա՝ Օրին կազմում և Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության 36 կետից բաղկացած ծրագիր: Կայսրընտիր իշխանը, հավանություն տալով ծրագրին, առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը: Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը, որ Օսմանյան կայսրության հետ հաշտության պայմանագիր էր կնքել, հրաժարվում է օգնել։
Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար իրական օժանդակություն չստանալով՝ Օրին Վիլհելմի խորհրդով մեկնում է Ռուսաստան:
XVIII դարասկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսեւ Բալթիկ, Սև և Կասպից ծովերի առափնյա տարածքներում հաստատվելու համար: 1701 թ. ամռանն Օրին Պետրոս (Պյոտր) I ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր:
Պետրոս 1-ը, որ Շվեդիայի դեմ պատերագմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, 1700-1721 թթ.), հուսադրում է Օրուն, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով: Այսրկովկասյան տարածաշրջանում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ Առաքելության նկատմամբ ավելորդ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա, որտեղ որոշվում Է, որ ինքը պետք Է մեկնի Պարսկաստան որպես Հոոմի պապի դեսպան: Օրին նամակ Է վերցնում Հոոմի պապից, որով վերջինս խնդրում Էր պարսից շահին՝ քրիստոնյաներին չենթարկել հալածանքների:
Այս նախապատրաստություններից հետո Օրին իր դեսպանախմբով 1708 թ. ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան: 1709 թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում, նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը:
Ռուսաստան վերադառնալիս Օրան է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի-Հասան Ջալալյանը: Վերջինս, ամենայն հավանականությամբ որպես Ռուսաստանի հետ ստեղծվող դաշինքի կողմնակից, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պետրոս I-ի հետ: Բայց 1711 թ. օգոստոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում: Խափանվում է կաթողիկոս Եսայի-Հասան Ջալալյանի ծրագիրը, և նա հարկադրված վերադարձնում է հայրենիք:
Այսպիսով՝ XVII դարի վերջի և XVIII դարի սկզբների ազատագրական պայքարի զարթոնքը գլխավորապես կապված է Իսրայել Օրա անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցին գործնական ընթացք տվեց՝ մեծապես կարևորելով ընդհանուր թշնամու դեմ հնարավոր դաշնակիցներին համախմբելու գաղափարը: