Ավատատիրության հաստատումը

ԱՎԱՏԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈԻՄԸ

Հողատիրության ձևերր: Միջնադարյան հասարակությունր հայտնի է ավատատիրական անունով։ Հասարակական նոր հարաբերությունների հիմքում ընկած էր հողի մասնավոր սեփականությունը՝ կալվածատիրական հողատիրությունը. Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից է ծագել հասարակության «ավատատիրական» անվանումը։

Վաղ միջնադարում Հայաստանում կային հողատիրության մի քանի ձևեր. Մեծ Հայքում մինչև 428 թ. հողի գերագույն սեփականատերը թագավորն էր: Նա էր ամենախոշոր հողատերը: Հնուց եկող սեփականության ձևերից էր համայնական հողատիրությունը։

Համայնական հողերր բաժանված էին հարկեր վճարող մեծ ընտանիքների՝ երդերի միջև: Գյուղական համայնքներր թագավորական գանձարանի հիմնական հարկատուներն էին: Հարկերի գանձումը և ապրանքափոխանակությունր հիմնականում կատարվում էր բնամթերքով:

Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները՝ բդեշխները, գործակալներր և նախարարական տոհմերի անդամները։

Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը: Այն կոչվում էր հայրենական կամ հայրենիք:

Պետական պաշտոնյաներին, հատկապես զինվորականներին ծառայության համար թագավորի շնորհած հողերը հայտնի էին պարգևականք անունով: Առքուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքներր կոչվում էին գանձագին։

IV դ. Հայոց թագավորը հողեր էր շնորհում նաև եկեղեցուն. Միջնադարում առաջացավ հողատիրության նոր վանքապատկան ձևը։

Երկրի կենտրոնում՝ Միջնաշխարհում էին արքունի հողային տիրույթներր: Արտաշատ մայրաքաղաքի գավառր կոչվում էր Ոստան Հայոց: Այստեղ ապրում էին թագավորը, թագուհին ու արքայորդիներր: Թագավորական ընտանիքի մյուս անդամներր՝ Արշակունի սեպուհներր (արքայազներ) նույնպես կալվածքներ ունեին:

Հասարակության ղասերր, աստիճանակարգությունը
Ավատատիրական հասարակությունում գոյություն ուներ ենթակայության համակարգ՝

Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը: Հաջորդը խոշոր նախարարներն էին բդեշխներր, ապա՝ գործակալ նախարարները: Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր: V դ. վերջին Վահան Մամիկոնյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի արևելյան մասի կառավարիչը: Մարզպանական Հայաստանը կոչվում էր նաև Տանուտերական Հայաստան: Ինչպես թագավորական, այնպես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին: Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը:

Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի՝ ազատների և անազատների: Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էին բարձր ազատների դասին: Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ: Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը:

Ստորին անազատների դասր կազմում էին քաղաքազիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկներր: Նրանցից էր կազմվում հայոց բանակի հետևակը:

VIII դարում՝ Արաբական խալիֆայության դաժան գերիշխանության ընթացքում, բազմաթիվ հողատեր նախարարներ ոչնչացվեցին, և ծանր հարկերի հետևանքով երկրի զարգացումը խաթարվեց: IX դ. Վերջին՝ Հայոց Բագրատունիների թագավորության օրոք, հայկական ավատատիրական համակարգը լիովին վերականգնվեց:

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Թագավորը և արքունի գործակալություններր: Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու. արտաքին գործերը վարելա գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: Երկըի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ արքունի գործակալություններր:

Թագավորը գործակալությունների ղեկավարների՝ գործակալների (հազարապետ. սպարապետ, մարզպետ, մաղխազ, Մեծ դատավոր, թագադիր ասպետություն և այլն) միջոցով կառավարում էր երկիրը:

Հազարապետը ղեկավարում էր տնտեսական հարկային գործը: Այս պաշտոնը Արշակունիների օրոք վարում էին Գնունիները և Ամատունիները:

Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Այս պաշտոնը հիմնականում զբաղեցնում էին Մամիկոնյանները:

Մարզպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Գործա կալությունը ղեկավարում էին Մարզպետունիները:

Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում պատկանում էր հայոց կաթողիկոսին:

Թագավորական շրջանում «թագակիր ասպետության» գործակալության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր և պալատական արարողությունները ղեկավարելը: Այդ գործակալությունը տնօրինում էին Բագրատունիները:

Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապն էր: Այս պաշտոնը թագավորը հանձնում էր պալատական ավագանու ներկայացուցչներից մեկին:

Պետական գրասենյակը և արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը՝ թագավորի անձնական քարտուղարը:

Պետական զինանշանը արծիվն էր: Դրոշը ծիրանագույն էր, որի վրա գործված էր ոսկեգույն արծիվ:

Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցվում էր Գահնամակում և Զորանամակում:

Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկվում էին Աշխարհաժողովում, որը հնուց գումարվում էր Բագավանում՝ Հայոց ամանորի՝ Նավասարդի տոնակատարության օրը:

Բանակը: Ռազմական արվեստի հազարամյակների փորձ ունեցող Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100-120 հազար էր: Այն բաղկացած էր հեծելազորից և հետևակից: Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին:

Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստանիկ այրուձի կոչվող հեծյալ ջոկատները: Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ:

Ըստ իրենց զորքերի բանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներ, հիսնավորներ և տասնավորներ: