Պետական կառավարման համակարգը հայ Արշակունիների թագավորության շրջանում։

Արշակունիների թագավորության պետական կարգ

Արշակունիների արքայական տոհմի (մ․թ․ա․ 66-428 թվականներ) իշխանության պետական կարգը Մեծ Հայքում, որտեղ թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով, որը տեղակայված էր մայրաքաղաքում։ Արքունիքի հետ անմիջական կապ են ունեցել՝ վարչական, զինվորական, տնտեսական և դիվանագիտական աշխատողներ։ Երկրի կառավարումը թագավորի կողմից կատարվում էր գործակալությունների միջոցով, որոնցից կարևորները հազարապետության, սպարապետության, մարդպետության, մաղխազության, թագակապ ասպետության, մեծ դատավարության, արքունի սենեկապետության գործակալություններն էին։

Արքունիքի ենթակա հիմնարկություններից էր դիվանը, որը վարում էր արքունիքի գրագրությունը։ Հատուկ պաշտոններն են համարվել՝ թագավորի ախոռապետը, տակառապետը, որսապետը, զինակիրը և դրոշակիրը։

Գործակալություններ

Արշակունիների թագավորության ժամանակ պետության կառավարումը միապետական էր։ Թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գտնվում էր մայրաքաղաքում։ Արքունիքի հետ անմիջապես կապված էին բազմաթիվ վարչական, զինվորական, տնտեսական և դիվանագիտական այլ աշխատողներ։ Թագավորն երկիրը կառվարում էր գործակալությունների միջոցով, որոնցից կարևորները հետևյալներն էին։

Հազարապետություն

Հազարապետությունը «գործակալություն» է եղել, որի խնդիրն էր սահմանել պետական հարկերը և հետևել նրանց հավաքմանը, ղեկավարել պետական նշանակություն ունեցող հասարակական աշխատանքները (ճանապարհներ կառուցել, ջրանցքներ փորել, անտառներ տնկել)։ Հազարապետին ենթարկվում էին հարկահավաքները։ Հազարապետության պաշտոնը ժառանգապար գտնվում էր Ամատունի նախարարական տան ձեռքում։

Սպարապետություն

Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը պատկանում էր սպարապետին, որը անմիջապես ենթարկվում էր թագավորին և գործում նրա հրամանով։ Կռվի ժամանակ սպարապետին էին ենթարկվում վասալական պարտավորություն կատարող նախարարների զորամասերը։ Սպարապետությունը 4-6-րդ դարերում Մամիկոնյան տան ժառանգական պարտականությունն էր։

Մարդպետություն

Մարդպետություն գործակալության պարտավորությունն էր անձամբ հսկել թագավորի կալվածքները, գանձերը և արքունական բերդերը։ Այս գործակալության հսկողությանն էր ենթարկվում նաև թագավորի կանանոցը։ Մարդպետը թագավորի մշտական խորհրդատուն էր և արքունիքում ուներ մեծ հեղինակություն։ Նա կրում էր նաև «Հայր» մականունը։ Մարդպետը պատերազմի ժամանակ գլխավորում էր սեպուհների խումբը։

Մաղխազություն

Մաղխազությունն արքունական պահակազորի պարտականությունը կատարող գործակալություն էր։ Մաղխազը թագավորի թիկնապահ զորքի հրամանատարն էր։ Նրա պարտականության մեջ էր մտնում նաև արքունիքի պաշտպանությունը։ Մաղխազությունը Խոռխոռունիների տան ժառանգական պաշտոնն էր։

Թագադիր ասպետություն

Թագավորին թագադրելու պատվավոր պաշտոն էր Թագակապ ասպետը։ Այն վարում էր «Թագադիր ասպետություն» գործակալությունը։ Այս պաշտոնը գլխավորող նախարարը կոչվում էր «թագադիր» կամ «թագակապ»։ Թագակիր ասպետների պարտականությունն էր հետևել սահմանված ֆեոդալական կարգի ճշգրիտ կատարմանն արքունիքում։ Այս պաշտոնը ժառանգաբար գտնվում էր Բագրատունիների տան ձեռքին։

Մեծ դատավարություն

Մեծ դատավարությունը գերագույն դատավորի պարտականություն կատարող գործակալությունն էր, որը գտնվում էր հայոց կաթողիկոսի իրավասության տակ։ Կաթողիկոսը եկեղեցիական ժողովների միջոցով օրենքներ էր սահմանում և հետևում նրանց անշեղ կատարմաանը։ Նախարարների կամ նախարարների ու թագավորի միջև որևէ դժգոհություն լինելու դեպքում կաթողիկոսը միջամտում էր իր վճռական խոսքով։

Սենեկապետություն

Արքունիքի սենեկապետություն գործակալությունը արքունի գրասենյակի կառավարությունն էր։ Սենեկապետը հսկում էր գրագրությունը։ Նա միաժամանակ թագավորի անձնական քարտուղարն էր. պետական արխիվի պահպանությունը նրա վրա էր դրված։