patani.am կայքի մասին
Մեր ընտանիքը ստեղծել է patani.am կայքը, որը նախատեսված է պատանիների համար: Մենք հաճախակի հրապարակում ենք հետաքրքիր հոդվածներ, որոնք ոչ միայն պատանիները, այլ նաև մյուսները կարող են հաճույքով կարդալ: Ես այնտեղ տեղադրում եմ իմ անհատական աշխատանքները։ Կայքից օգտվողները հնարավորություն ունեն ստեղծել սեփական հոդվածները և ուղարկել մեզ՝ հաստատման համար: Հաստատումից հետո դրանք հրապարակվում են կայքում:
Մեր թիմը հիմնականում կենտրոնանում է գիտահանրամատչելի բովանդակություն ստեղծելու վրա:
Ահա թե ինչպես են ստեղծվում նյութերը.
- Գտնում ենք հետաքրքիր թեմա կամ նյութ
- Թարգմանում ենք բովանդակությունը
- Ընտրում ենք տեքստին համապատասխան պատկերներ
- Ստուգում և խմբագրում ենք թարգմանված նյութը
- Վերջնական տարբերակը տեղադրում ենք կայքում
Բացի համացանցային աղբյուրներից, մենք նաև օգտվում ենք Արհեստական Բանականություններից(ԱԲ), ինչպիսիք են chatGPT-ն, claude-ն և gemini-ն: Դրանք հեշտացնում են բովանդակություն ստեղծելու գործընթացը:
Կայքի գլխավոր էջում դուք կգտնեք երկու կարևոր կոճակ, որոնք ձեզ կուղղորդեն գրանցման և գրառումներ կատարելու էջեր:
- «Ինչպես գրանցվել» կոճակը մանրամասն ցուցումներ կտա, թե ինչպես ստեղծել ձեր սեփական հաշիվը մեր կայքում: Այն կբացատրի յուրաքանչյուր քայլ՝ սկսած անհրաժեշտ տվյալների լրացումից մինչև հաշվի ակտիվացումը: Հետևելով այս ուղեցույցին՝ դուք հեշտությամբ կարող եք միանալ մեր պատանի օգտատերերի համայնքին:
- «Ինչպես գրառում անել» կոճակը ձեզ կտանի դեպի էջ, որտեղ մանրամասնորեն նկարագրված կլինի հոդվածներ ստեղծելու և հրապարակելու ընթացքը: Դուք կիմանաք, թե ինչպես ընտրել թեման, կառուցել տեքստը, ավելացնել համապատասխան պատկերներ և ուղարկել ձեր հոդվածը մեր թիմին՝ վերանայման ու հաստատման համար: Այս ուղեցույցին հետևելը կօգնի ձեզ դառնալ ակտիվ ներդրում ունեցող հեղինակ մեր կայքում:
Ահա իմ սարքած նյութերից մի քանիսը։
Ինչո՞վ են սպառնում սև խոռոչները երկրագնդին
Նահանջ տարի – ի՞նչ է դա և ինչի՞ համար է պետք
Կարո՞ղ են արդյոք մարդիկ զգալ ջերմաստիճանը
