operator@portfolio:~$
SYSTEM ONLINE DB OK --:--:-- ՀԱՅ EN

~/blog / novoice.md

novoice

nvm
Ծանոթացեք՝ [vvt.am/novoice](http://vvt.am/novoice) 🔇 Բոլորս էլ ունենք ընկեր կամ գործընկեր, որը որոշում ա, որ իրա ասելիքը «շատ կարևոր ա», բայց ալարում ա երկու տող գրի։ Դրա փոխարեն ուղարկում ա 5 րոպեանոց վոյս, որի կեսը «ըըը, էէէ, հեսա... հա, մեկ էլ էս...» ա։ Ու դու ստիպված ես լինում սաղ թողնել, ականջդ կպցնել հեռախոսին կամ էդ 5 րոպեն վատնել, որ վերջում հասկանաս՝ ընդամենը մի հատ «հա» կամ «չէ» պիտի ասեր։ Էլ չեմ ասում, որ հետո եթե մեջից մի հատ ինֆո ա պետք լինում ման գալ՝ սկսվում ա իսկական տանջանքը։ Ոչ մի ձև չես կարողանում գտնել՝ ո՞ր վայրկյանին ինչ ասեց, ո՞ր վոյսի մեջ էր դա... պիտի նորից սաղ լսես, որովհետև վոյսի մեջ ո՛չ search կա, ո՛չ copy-paste։ Ու եթե մի տեղ ես, որտեղ աղմուկ ա կամ հակառակը՝ պիտի լռություն լինի, ստիպված սպասում ես, մինչև հարմար առիթ լինի, որ լսես։ Իսկ տեքստը կարդում ես 5 վայրկյանում ու անցնում առաջ։ Դրա համար էս կայքը սարքեցի։ Հիմա ամեն անգամ վոյս ստանալիս՝ կարող եք ուղղակի էս լինքը ուղարկել ու անցնել ձեր գործերին։ Սայթում սիրուն կետերով, մարդավարի բացատրված ա, թե ինչու ա վոյսը վատ ու ինչու ա տեքստը 10 անգամ ավելի արդյունավետ։ Մեծ մերսի nohello.net-ին մոտիվացիայի համար։ Օգտագործե՛ք, տարածե՛ք ու եկեք փրկենք աշխարհը էս անիմաստ աղմուկից։