~/blog / im-patmutyunnery-sloveniayum.md
Իմ պատմությունները Սլովենիայում
Անցած գրառումը ավելի շատ մրցույթի մասին էր, իսկ հիմա ուզում եմ պատմեմ ավելի շատ մեր էնտեղ գտնվելու առօրյայից։
Մենք էնտեղ գտնվել ենք 5 օր, հասցրել ենք լիիիիքը բլոտ խաղալ, հավես ժամանակ անցկացնել ու ուրիշ հավես բաներ անել։ Երբ ազատ էինք լինում, գնում էինք դուրս քայլելու՝ քաղաքը նայելու ու հետազոտելու։ Ես, որպես ֆյուզի սիրահար, ման էի գալիս ֆյուզի նոր համ։ Առաջին տպավորությունը Սլովենիայից շատ լավն էր. փողոցները նորմալ սարքած, շատ հարթ ու սիրուն ճանապարհներ էին:
Սլովենիան ընդհանրապես շատ փոքր երկիր էր, բնակչությունը 2 միլիոն։ Ու դուրսը քայլելիս մարդիկ ընդհանրապես շատ քիչ էին։ Կային հեծանվորդների համար նախատեսված ճանապարհներ, ու լիքը մարդիկ հեծանվով էին ման գալիս, նույնիսկ մոտ 70 տարեկան մարդկանց տեսանք, ովքեր հեծանվով դուրսն էին։ Մեր հյուրանոցին կպած մի հատ խանութ կար, որտեղ էժան ֆյուզ էր, բայց դե նոր համ չէր։ Դեղձի համով 1.5 լիտրանոց ֆյուզը ~1.5 euro էր (ստեղ մի 0.5 լիտրանոց փոքրն ա էդքան)։
Մենք ինչքան ազատ ժամանակ էինք գտնում, բլոտ էինք խաղում (շատ հավես էր)։ Մի օր գիշերը նստած խաղալուց նկարեցի, ուղարկեցի աշակերտների չատ։ Մեկը գրեց՝ «կարամ ես էլ գամ խաղամ», տենց իրան կանչեցինք, դուռակ խաղալ սովորացրինք ու դուռակ էինք խաղում։ Հավես էր, ռումինացի էր, իրան բերել էին մաթեմատիկայի օլիմպիադայից (վերջում էլ մեդալ ստացավ, շնորհավոր իրան)։
Պատմեմ կազմակերպվածության մասին։ Ամեն ինչ, ինչը կապված էր մրցույթի հետ, շատ վատ էր կազմակերպված: Մրցույթի երկու օրն էլ, երբ պետք ա բուն մրցույթը սկսվեր առավոտյան ժամը 8-ին, երկու օրն էլ 3-4 ժամ ուշացումով ա սկսվել։ Երկրորդ օրը ժամը 5:30-ին պետք ա լիներ խնդիրների քննարկումը, բայց մենք հենց էդ ժամին նոր վերջացրել էինք փուլը։
Մի օր մեզ տարել էին աստղագիտական ինչ-որ տեղ, ու շատ հավես բաներ պատմեցին։ Շատ բան չեմ հիշի էդ տեղից։
Ընդհանուր առմամբ շատ հավես ժամանակ ենք անցկացրել, վերջին օրով մենք որոշել էինք կազմակերպենք մի հետաքրքիր բան, որտեղ պահում էինք Հայաստանից տարած սուվենիրներ, նկարում գցում էինք չատ, ու ուրիշ աշակերտներ ման էին գալիս մեր պահած սուվինիրները, դրանից հետո էլ գնացինք բիլիարդ խաղալու, ինչը էլի շա՜տ հավես էր։ Հետ գալիս պետք էր սպասել Վարշավայի աերոպորտում մոտ 8 ժամ։ Էդ ընթացքում մոտ 3 ժամ բլոտ խաղացինք։ Խաղալու ժամանակ մի հայ կին մոտեցավ, մի քիչ խոսացինք, հետո էլ մեզ համար ուտելու բան բերեց (մերսի շատ իրան)։ Հետո հելանք աերոպորտով ֆռֆռալու, ինչ-որ խաղալիքների խանութ մտանք։ Վերջը էլի ֆռալու ժամանակ ես գտա ֆյուզի նոր համ՝ ձմերուկի համով։ Դե իհարկե, աերոպորտի գներով, 2000 դրամ տվել եմ մի հատ 0.5 լիտրանոցին, բայց դե չէի կարա չփորձեի։
Մեկ էլ ուզում եմ ասեմ, որ մենք ինչ սովորում կամ վերհիշում էինք, ամեն ինչ վերջին վայրկյանին էինք անում։ Օրինակ՝ գիշերը ժամը 1-2-ի կողմերը նստած նայում էի, թե ինչ ա CatBoost-ը ու արժի՞ արդյոք օգտագործել էդ, թե՞ չէ։ Հաջորդ օրը օգտագործեցի ու գործնական փուլում ստացա 96.35 արդյունք, որը շատ լավ ա։