operator@portfolio:~$
ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՑԱՆՑ Է ՏԲ OK --:--:-- ՀԱՅ EN

~/blog / ioai-1.md

IOAI '26

Վերջերս վերադարձա Սլովենիայից, որտեղ մասնակցում էի International Winter Artificial Intelligence Olympiad-ին (IAIO 2026)։ Մրցույթն անցկացվում էր Լյուբլյանայում, IRCAI-ի կողմից, ու հավաքվել էին աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն դպրոցականները։ Արդյունքներս այսպիսին են. --- Գործնական: 96.35/100 Տեսական: 14.52 (Եկեք էս մասը բաց թողնենք) Ընդհանուր: 55.43 (Honorable Mention) --- Թեև մեդալին շատ մոտ էի, բայց այս արդյունքն ինձ ավելի շատ բան սովորեցրեց, քան կարող էր տալ հաղթանակը։ Ամենակարևոր դասը, որ քաղեցի՝ կոդի տակ աշխատող լոգիկային լիարժեք տիրապետելու կարևորությունն է։ Հասկացա, որ իրական արդյունքը ոչ թե պարզապես աշխատող լուծումն է, այլ դրա յուրաքանչյուր քայլի գիտակցված կառուցումը։ Գործնական մասում (Practical Round) ես բավական լավ էի, որովհետև ամիսներով մոդելներ էի սարքում ու տեխնիկաներ փորձարկում։ Բայց հենց հասանք տեսական հարցերին (Theory Round) ու ֆունդամենտալ մաթեմատիկային, պարզվեց, որ լիքը բաց տեղեր ունեմ։ Եթե հիմա նորից սկսեի կամ խորհուրդ տայի նրանց, ովքեր ուզում են ML-ով զբաղվել, կառաջարկեի այս հերթականությունը. Մաթեմատիկան ամեն ինչի հիմքն է. Գծային հանրահաշիվը, վիճակագրությունն ու հավանականության տեսությունը ձանձրալի են թվում, բայց առանց դրանց առաջ գնալ հնարավոր չէ։ Մոդելը. Պետք է հասկանալ, թե ոնց է աշխատում gradient descent-ը կամ ինչ է կատարվում նեյրոնային ցանցի ներսում, այլ ոչ թե ուղղակի կոդը անգիր անել։ Կոդավորումը վերջում. Երբ հիմքը տեղում է, կոդ գրելն արդեն տեխնիկական հարց է դառնում։ Հիմա արդեն հստակ գիտեմ, թե որ ուղղությամբ պետք է աշխատեմ։ Հաջորդ տարի կփորձեմ վերադառնալ ավելի պատրաստված։ Շնորհակալություն բոլորին, ովքեր այս ընթացքում կողքիս էին ու օգնում էին։