~/blog / ioai-hayter.md
IOAI Հայտեր
IOAI Գրանցումները արդեն բաց են, էս անգամ տեղի ա ունենալու Սինգապուրում։ Տեսնենք էս անգամ ոնց կանցնի։
📢 Մեկնարկում է ANOAI 2027-ի հայտերի ընդունումը
Հետաքրքրվա՞ծ ես արհեստական բանականությամբ, մաթեմատիկայով և ծրագրավորմամբ։ Սա քո հնարավորությունն է՝ ստուգելու գիտելիքներդ և պայքարելու Հայաստանի ազգային թիմում ընդգրկվելու համար։ 🚀
🇦🇲 Հայաստանի արհեստական բանականության ազգային օլիմպիադայի (ANOAI 2027) նպատակն է ձևավորել ազգային թիմը, որը Հայաստանը կներկայացնի Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI 2027)՝ 2027 թ. հուլիսի 4–10-ը, Սինգապուրում։
📅 Հայտերի ընդունման ժամկետը՝ հոկտեմբերի 15 – նոյեմբերի 15, 2026 թ.
👩💻 Ովքե՞ր կարող են դիմել։
Մինչև 20 տարեկան երիտասարդները, որոնք դեռևս չեն ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ օլիմպիադայի կանոնակարգին համապատասխան։
Մի՛ բաց թող միջազգային հարթակում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը։
🔗 Մանրամասներ և հայտադիմում՝ [https://ioai-armenia.org/anoai-2027](https://ioai-armenia.org/anoai-2027)