ԱՄՊԸ (Սահյան)

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:


1. Բացատրի՛ր բառերը
սարսռալ-Մրսել
մաճ-Գութան
ակոս-Մատնեք
զանազան-Տարբեր
շիկացած-շիկագույն
ճաշթող-կեսօր
մացառ-թուփ
ճախրել-Թռչել

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:
հառաչում ,սարսռում ,փաթաթվում ,թավալվում ,կենում,փոխում ,Նայում ։

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:
Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։
Այս հատվածը շատ գեղեցիկ է

4. Պատմիր ամպի մասին:
Ամպը լեռան լանջին հառաչում էր։

5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:
1.Ամպը
2.Ամպի մասին
3.հետաքրքիր շուն
4.Շան մասին



Leave a Reply