ԱՅԴ ՈՉԻՆՉԸ ԵՍ ԵՄ
Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ:
Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին:
Շքախմբի առաջնորդը , գավազանը թափահարելով , գոռաց դերվիշի վրա.
-Ի՞նչ ես մեկնվել մայթի վրա: Չե՞ս տեսնում ով է գալիս: Վե′ր կաց, անպատկա′ռ:
-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,-անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան ու հարցնում.
-Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ:
-Իհարկե՝ ո′չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այոˆ, թեˆ ոչ:
-Այո:
-Դու քաղաքապետ իշխան ես,գիտեմ,որ մեծանաս,իˆնչ պիտի դառնաս,-հարցնում է դերվիշը :
-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:
-Հետո՞:
-Հետո՝ վեզիր:
-Հետո՞:
-Փոքրարքա:
-Հետո՞:
-Սահմանը սա է, մեր բոլորի վրա շահը կա: Նա է ամենից մեծը:
-Ասենք թե՝ շահ դարձար,հետո՞,- հարցնում է դերվիշը:
-Հետո ՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:
-Ահա այդ ոչինչը՝ ես եմ: Ոտքերիս տակից անցիր,գնա քո ճանապարհը,-նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը ու նվաղուն աչքերը գոցում….
- Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
դերվիշ-թափառական կրոնավոր
ցնցոտի-մաշված՝ պատառոտված՝ քրքրված շոր
նվաղել-Ուշքը գնալ
վես-վեհ
անպատկառ-լիրբ
անվրդով-չհուզվել
- Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:
Ֆիլմը շատ հետաքրքիր էր ինձ համար։
- Գտի՛ր քաղաքացիներին ներկայացնող հատվածը:
Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին:
- Ներկայացրո՛ւ դերվիշին և քաղաքապետին՝ հակադրելով իրար:
Դերվիշը աղքատ էր և խելացի, իսկ քաղաքապետը հարուստ, չար և ագահ։
- Ո՞րն է այս առակի ասելիքը:
Այս այս առակի ասելիքը այն է, որ պետք է աղքատների հետ լավ վարվել։
Leave a Reply