Այսօրվա իմ օրը

  • Untitled

Բարև ձեզ։ Ես այսօր կարդացել եմ Գրիմ եղբայրների «Վիշապներ նկարողը»։ Հիմա կպատմեմ այդ հեքիաթը։ Կար չկար մի Չանգ անունով տղա կար։ Նա շատ էր սիրում նկարել։ Թագավորը երբ լսեց նրա նկարչության մասին, Չանգին կանչեց իր պալատ, որպեսզի Չանգը վիշապներ նկարի։ Առաջին վիշապը սպիտակ էր, բայց աչքեր չուներ։ Չանգը նկարեց ևս երեք վիշապ։  Մյուս վիշապներն էլ աչքեր չունեին։ Գիտեք ինչու Չանգը վիշապներին աչքեր չէր նկարում։ Որովհետև վիշապները կկենդանանային։ Բայց թագավորը հրամայեց աչքեր նկարել։ Չանգը ստիպված պետք է նկարեր։ Չանգը աչքեր նկարեց և վիշապներից երկուսը կենդանացան ու  թռան, իսկ երկուսը մնացին։  Չանգը արագ-արագ շղթաներ նկարեց, իսկ մյուս երկու վիշապները չհասցրին թռչել ու մնացին պատի վրա։ Թագավորը շատ շնորհակալ եղավ Չանգին։

Untitled20180116_143425.jpg

Leave a Reply