Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն
Այս տարի ես շարունակում եմ սովորել Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում և սա իմ առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն։ Այս տարի անցած բոլոր 8-րդ դասարանները բաժանել էին մասերի և ես այլևս չեմ կարող շատ շփվել իմ հին ընկերների հետ։ Իմ հետ նոր դասարանում մի քանի ընկերներ կան և ես արդեն ծանոթացել եմ մնացածի հետ նույնպես։ Իմ կարծիքով սա ամենի մասին հիմա առանձին-առանձին ցույց տամ բաժինները։ Ես իմ ընկերների հետ նաև անում եմ Ֆրակտալների նախագիծ, որը տևելու է ամբողջ տարի։ Ֆրակտալների նախագծից բացի ես նաև կատարում եմ ուրիշ նախագծեր տարբեր դասերից։
Անգլերեն
Անգլերեն դասը այս տարի շատ ծավալուն է եղել, քանի որ տնայինները շատ են եղել, մենք պետք է անենք մեր սեփական նախագծերը, մենք ունենք շաբաթական 3 դաս և այլն։ Կարճ ասած անգլերենը դարձել է ավելի հետաքրքիր։ Անգլերեն լեզվից ես կատարում եմ նախագիծ, որի ընթացքում մենք հավաքում ենք տարբեր տարօրինակ տերմիններ, որոնք սովորական մարդը չի հասկանա և թարգմանում ենք, նորմալ լեզվի։
Իրավունք
Իրավունքը մեր այս տարվա նոր առարկան էր, իմ դուրը շատ եկավ այդ առարկան, քանի որ շատ հետաքրքիր առարկա է, մենք ուսումնասիրում ենք երեխայի, գործատույի, կամավորի, սովորողի իրավունքները։
Հայոց լեզու, Գրականություն
Կարևոր առարկաններից են գրականությունը և հայոց լեզուն։ Ճիշտն ասած ես գրականությունը ավելի շատ եմ սիրում քան հայոց լեզուն, բայց ես երկու առարկաններ էլ կարևորում և շատ աշխատում եմ նրանց շուրջ։ Նաև ես հայոց լեզվից ունեմ թարգմանական նախագիծ։
Ֆիզիկա
Անցյալ տարիներ ընթացքում ես շատ դժվար ժամանակ էի անցկացնում ֆիզիկայի ժամերին և ընդհարապես հետաքրքրություն չունեի առարկայից։ Բայց այս տարի նոր դասատույի հետ ես ավելի շատ սիրեցի առարկան և ավելի հետաքրքիր է անցնում, քանի որ շատ փորձեր ենք անում։