Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ,
ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»:
Առաջադրանքներ
1. Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ
պատճառաբանիր:
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
• Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
• Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
• Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
2. Լրացրու միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք
առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:
Առակը այն մարդկանց մասին է, որոնք վախենում էն առյուծից բայց ուզում են։
3. Վերնագրիր առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
Ես վերնագրում եմ առակը «Վախկոտ որսորդը» անունով, որովհետև որսորդը ուզում էր գտնել առյուծ, բայց երբ ասացին որ այդ տեղում առյուծ կա նա վախեցավ։
4. Ա և Բ խմբերի բառերը համեմատի՛ր (ուշադրություն դարձրո՛ւ, թեյուրաքանչյուր բառը քանի՞ վանկից է բաղկացած):
Ա. Տուն, սյուն, ձյուն, դիրք, զենք, մարդ:
Այստեղ միավանկ բառեր են։
Բ. արդյունք, ավազ, կառապան, հեռախոս, կառավարել,հեռուստացույց, կենդանաբանություն:
Այստեղ բազմավանկ բառեր են։
Leave a Reply