Առյուծն ու նապաստակը

  • Մայրենի

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, 

ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

1. Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ

պատճառաբանիր:

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:

•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

2. Լրացրու միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք

առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առակը այն մարդկանց մասին է, որոնք վախենում էն առյուծից բայց ուզում են։

3.  Վերնագրիր առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:

Ես վերնագրում եմ առակը «Վախկոտ որսորդը» անունով, որովհետև որսորդը ուզում էր գտնել առյուծ, բայց երբ ասացին որ այդ տեղում առյուծ կա նա վախեցավ։

4.    Ա և Բ խմբերի բառերը համեմատի՛ր (ուշադրություն դարձրո՛ւ, թեյուրաքանչյուր բառը քանի՞ վանկից է բաղկացած):

Ա. Տուն, սյուն, ձյուն, դիրք, զենք, մարդ:

Այստեղ միավանկ բառեր են։

Բ.  արդյունք, ավազ, կառապան, հեռախոս, կառավարել,հեռուստացույց, կենդանաբանություն:

Այստեղ բազմավանկ բառեր են։

Leave a Reply