Առյուծ

  • download

Aryucner-1 (1)

Առյուծը կենդանիների արքան է։ Տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում։ Սակայն, ներկայումս նրանք այնտեղ գրեթե լրիվ ոչնչացված են։ Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում։ Ապրում են սավանաներում, կիսաանապատներում և անապատներում։ Ներկայում գոյություն ունեցող կատվազգիների մեջ երկրորդն է իր մեծությամբ (զիջում է միայն վագրին), որոշ առանձնյակների քաշը կարող է լինել 250 կգ։ Չափահաս արու առյուծի մարմնի երկարությունը 170-250 սմ է, էգինը՝ 140-175։ Ուսերի մասում բարձրությունը համապատասխանաբար 123 և 107 սմ է։ Արուների պոչի երկարությունն է 90-ից 105, էգերինը՝ 70-ից 100 սմ։ Առյուծի ճիրանները կարող են հասնել 7 սմ-ի:

Մինչև 2 տարեկան առյուծները ընդհանրապես չեն կարող մռնչալ:

Գիշերն առյուծները մարդուց 6 անգամ լավ են տեսնում:

Թեև առյուծները խոշոր ատամներ ունեն, սակայն սնունդը չեն ծամում, այլ մեծ-մեծ կտորներով կուլ տալիս՝ օգտագործելով ծնոտի միայն մի կողմը:

Առյուծները շատ են սիրում քնել: Նրանց քնի միջին տևողություը օրական 20 ժամ է:

Առյուծները միմյանց նկատմամբ ընկերասեր են: Իրար ողջունելիս թեթևակի շփվում են դեմքերով:

Առյուծները ծնվում են 1-2 կգ քաշով: Աչքերը կարող են բացել միայն 11-րդ օրը, իսկ քայլել՝ 15-րդ:

Կորյուրններին կաթով կերակրում են ոչ միայն իրենց մայրերը, այլև հոտի այլ կերակրող առյուծները:

Առյուծի դեմքը նման է մարդու մատնահետքերին: Բնության մեջ չկա բացարձակ նույն դեմքով 2 առյուծ:

Մեծ առյուծն ունի 30 ատամ, իսկ մարդը՝ 32։ Եթե առյուծը սոված չէ, ապա բոլոր կենդանիները, որոնցով նա սնվում է, կարող են հանգիստ շրջել նրա շուրջ: Առյուծները որսի են դուրս գալիս միայն քաղցած ժամանակ:

Առյուծների կյանքի միջին տևողությունը 14-16 տարին է, իսկ անազատության մեջ սովորաբար ապրում են 11 տարուց ոչ ավել:

240px-White_Lion (1)

Leave a Reply