Արմավիրի Թանգարան

Հայ մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը նախագծել և Սարդարապատի հուշահամալիրից ձախ, փոքր բարձունքի վրա կառուցել է Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որն իր ծավալով ու գաղափարով լրացրել և ամբողջացրել է համալիրը` դառնալով Հուշահամալիրի օրգանական մասը։

Թանգարանի շենքն առանց լուսամուտների ամրոցի տպավորություն է թողնում։

Ներքին հարդարումը հստակ է, պատերը սրբատաշ են՝ տուֆից կերտված, կամարները՝ երիզված խորհրդանշական բարձրաքանդակներով։

Leave a Reply