Բարի գալուստ 2019 թվական

  • photo_2019-01-08_00-36-42

Մենք արդեն հրաժեշտ ենք տվել 2018 թվականին։
2018 թվականը լի էր փոփոխություններով։ Դրանցից ամենանշանակալին այն էր, որ ավարտեցինք երրորդ դասարանը և հրաժեշտ տվեցինք ընկեր Լուսինեին։ Նա առաջինից երրորդ դասարան եղել էր մեր դասվարը և իրենից բացի ուրիշ ոչ մի ուսուցչի հետ շատ չէինք շփվել։ Իսկ չորրորդ դասարանում պետք է տարբեր ուսուցիչներ ունենայինք։ Դա շատ անհանգստացնող էր։ Մենք չգիտեինք, թե մեզ ինչ է սպասվում։
Բայց չորրորդ դասարանում, երբ ծանոթացանք մեր ուսուցիչների հետ, անհանգստությունն անցավ։ Մենք շատ սիրեցինք իրենց ու զգացինք, որ դասերի ժամանակ ավելի շատ գիտելիքներ ենք ստանում։ Մի կիսամյակի ընթացքում շատ սիրեցինք մեր նոր ուսուցիչներին, աստիճանաբար սովորեցինք նրանց մեթոդներին ու հիմա հաճույքով կշարունակենք սովորել իրենց հանձնարարած դասերը։ 2018-ին նոր ընկերներ ձեռք բերեցինք։ Մեր դասարան նոր աշակերտներ եկան։ Իսկ լավ ընկերներ ունենալը լավ բան է։
Արդեն սկսվել է 2019 թվականը։ Այս տարին շատ պատասխանատու է լինելու մեզ համար։ Մենք այս տարի քննություն պետք է հանձնենք։ Դրա համար պետք է լավ սովորենք։ Պետք է լավ ընկերներ լինենք բոլորի համար, օգնենք նրանց, ովքեր չեն հասկանում դասերը, օգնենք փոքրերին։ Ու ընդհանրապես, պետք է օգնել բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։
Ես ցանկանում եմ, որ 2019 թվականին բոլորը առողջ լինեն։ Թող խաղաղություն լինի ու բոլորը միշտ ժպտան։ Թող մենք՝ աշակերտներս, լավ սովորենք ու դասերից չբացակայենք։ Թող լավ հանձնենք մեր քննություններն ու մեր ուսուցիչները չամաչեն մեզ համար։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Բարի գալուստ 2019 թվական։

Leave a Reply