Գլխուղեղ

1.Ներկայացնել գլխուղեղի կառուցվածքը։

Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր, առջևի ուղեղ), միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից:

2.Ուսումնասիրել գլխուղեղի բաժինները առանձին-առանձին դրանց ֆունկցիան։

Երկարավուն ուղեղի բաժինը ողնուղեղի վերևի հաստացած կոնաձև մասն է՝ 3 սմ երկարությամբ։

Ֆունկցիան՝

Երկարավուն ուղեղի ֆունկցիաները ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգի գորշունեությունը։ Նրա մեջ են գտնվում ծամելու, խմելու ռեֆլեքսները։

Վարոլյան կամուրջը ներքևից հատվում է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։

Ֆունկցիան՝

Այդ բաժնում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։

Միջանկյալ ուղեղը տեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։

Ուղեղիկը  համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։

3.Առանձնացնել 1 բաժինը և գրել, եթե այդ բաժինը բացակայի, ինչ տեղի կունենա մարդու հետ։

Ես առանձնացրել եմ ուղեղիկ բաժինը և ուսումնասիրությամբ գտել եմ տեղեկություն, որ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Ուղեղիկի վնասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է մեծ կիսագնդերի կեղևը:

4.Համացանցում կատարել ուսումնասիրություններ և դուրս բերել հետաքրքիր փաստեր գլխուղեղի մասին։

1.Ուղեղը մարմնի քաշի միայն 2% է կազմում, սակայն սպառում է մարմնի էներգիայի 17% և թթվածնի 20%-ը

2. գլուխուղեղը կազմությունը շատ պարզ է` 78% ջուր, 15% ճարպ, մնացածը` սպիտակուցներ, կալիումի հիդրատ և աղ: Սակայն մեր տիեզերքում չկա ավելի բարդ, նույնիսկ համադրելի բան:

3. Ուղեղի չափն ու քաշը չեն ազդում մարդու մտավոր կարողությունների վրա: Օրինակ, Էյնշտեյնի ուղեղը կշռում էր 1 կգ 230 գ, ինչը պակաս է մարդու ուղեղի միջին քաշից, որը կազմում է 1 կգ 400 գ:

4. Տարիքի հետ ուղեղի զարգացումը չի դադարում: Սակայն աշխատունակությունը պահպանելու համար հարկավոր է այն մշտապես մարզել մտավոր ծանրաբեռնվածության միջոցով:

5. Մարդու ուղեղն ավելի ակտիվ է քնած ժամանակ:

6. Ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:

7. Հղիության ընթացքում կնոջ ուղեղը նեղանում է: Այն իր նախկին չափսը վերականգնում է մինչև 6 ամսում:

8. Մարդու ուղեղում ամեն վայրկյան 100 000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում:

9. Մարդ կարող է ապրել ունենալով ուղեղի միայն մեկ կողմն անգամ:

10. Մարդու ուղեղում օրական մոտ 70 000 միտք է ծագում: