Գյումրիից հետո
Մենք Գյումրի գնացինք Հոկտեմբերի 30-ին։ Այնտեղ գնացինք Սև Բերդ, Եկեղեցիներ, Ձիթողցոնց թանգարան և Ագարակ։ Առաջին օրը մինչև Գյումրի հասնելը գնացինք Արուճի քարավանատանը։ Այնուհետև գնացինք Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ նախաճաշեցինք։ Գյումրի հասնելուն պես տեղավորվեցինք Շալե հյուրատանը ու մի փոքր հանգստանալուց հետո գնացինք Գյումրու 28 դպրոցի աշակերտների հետ ծանոթանալու, ողջունեցինք միմյանց և միասին գնացինք դեպի Սև Բերդ։ Սև Բերդում ջրհոր կար։ Ջրհորը խորն էր, վերևից նայելուց մեր անդրադարձն էինք տեսնում ջրի մեջ։ Այնտեղ նկարվեցինք ու վերադարձանք հյուրատուն։ Երկրորդ օրը մենք ուղևորվեցինք դեպի Ձիթողցոնց թանգարան, Յոթ վերք եկեղեցի, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Ձիթողցոնց թանգարանը բաղկացած էր 35 սենյակից։ Մենք բոլոր 35-ը չմտանք։ Այնտեղ հին գործիքներ տեսանք։ Մեզ պատմեցին, որ տղամարդիկ խմելուց հետո երկու կառք էին պատվիրում, իրենց գլխարկները դնում էին առաջին կառքում, իսկ իրենք նստում էին երկրորդ կառքում և ասում՝ թող մեր պատիվը մեզնից առաջ լինեն։ Թանգարանում ցուցադրված էին հին գյումրեցիների տարազները։ Տեսանք Ձիթողցոնց աղջկա կերպարով տիկնիկը, որը պատուհանից դուրս էր նայում։ Թանգարանի ներսում նկարելն արգելված էր։ Թանգարանից հետո, եկեղեցիներ այցելելուց հետո, հրապարակում նկարչական պլեներ արեցինք։ Ես նկարեցի Ամենափրկիչ եկեղեցին։ Ամենափրկիչ եկեղեցին վերակառուցման փուլում էր, և մենք ներս չմտանք։
Վերջին օրը մենք արագ դասավորեցինք մեր իրերը, իջանք նախաճաշելու, նախաճաշից հետո գնացինք Թալինի Կաթողիկե եկեղեցի։ Այդ եկեղեցին քանդված էր ու գմբեթ չուներ։
Շատ բարձր տրամադրությամբ ու լավ հուշերով վերադարձանք Երևան։
Շնորհակալությունը ընկեր Հասմիկին և ընկեր Շուշանին նման հրաշալի ճամփորդություն կազմակերպելու համար։
Leave a Reply