Եղիշե Չարենց «Հայրենիքում»

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ․

1․Բանաստեղծությունից դուրս գրեք 8 ածական,  12 գոյական։

Գոյականներ

լեռներ, լճեր, երազներ, հոգի, մրմունջ, գիշեր, հոգի, երկինք, կորուստ, կարոտ, աչեր, մութ, իրիկնամուտ

ածականներ

ձյունապատ, կապույտ, մանկական, անհուն, թափանցիկ, սուրբ, հին, աստղային

2․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը, ո՞ր տրամադրությունն է գերակշռում։ Պատասխանդ հիմնավորիր։

Բանաստեղծությունը Եղիշե Չարենցի մասին է։ Բանաստեղծությունը իմ տրամադրությունը լավացրեց որովհետև մեջը աստղներ կային, իսկ ինձ աստղները ուրախացնում են։

3․Բանաստեղծությունը սովորիր անգիր, ձայնագրիր, տեղադրիր բլոգումդ։

Leave a Reply