Երկու սև ամպ

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

գոյական

Հանգստություն, հոսանք, հողմ, երկինք, ամպ, կատաղություն, գահ

Ածանցավոր

Կատաղություն, հանգստություն, անդադար, հալածական

 

վաղուց թողած կանաչ սարը հանգիստ էր երկու սև ամպ քամու առաջ էին գնում։

քամին ամպերը չեր կարաղնում պոկել դես ու դեն էր տանում։իրար միացած էին մնում երկու սև ամպերը։

 

Leave a Reply