Երկրի ձևը, չափերը: Քարտեզ, գլոբուս
Երկրի Հեր Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:
Երկրի գնդաձեության գաղափարր տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարերում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելր տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա րնկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:
Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այնինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացոյցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:
1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դարձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:
Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցր տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:
Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելր՝ ծանոթանանք Երկրի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Երկիրը: Երկրի առանցքի երկու հակադիր կետերը, որոնք հատվում են նրա մակերևույթի հետ, կոչվում են բևեռներ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:
Երկրի ամենամեծ շրջագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավասար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջագծերը կոչվում ես զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող ե- րեակայականկիսաշրջագծերը միջօրեականներ:
Ինչպես միջօրեականները, այնպես էլ՝’ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:
Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն րնդունվել է որպես զրոյական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր միջօրեականով ե դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդր բաժանել արեելյան ե արեմտյան կիսագնդերի:
Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցր կոչվում է աստիճանացանց:
Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որեէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշխարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությունը և երկայնությունը:
Աշխարհագրական լայնությունր ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բեեռներ՝ աստիճաններով արտահայտված:
Աշխարհագրական լայնությունր լինում է հյուսիսային (հս. լ.), և հարավային (հվ. լ.):
Օրինակ՝ Երևանր գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սակայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետեաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական երկայնությունը:
Աշխարհագրական երկայնությունր ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական միջօրեականից դեպի արեելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտված:
Աշխարհագրական երկայնությունր լինում է արևելյան (արլ. ե.) ե արեմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երեանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:
Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 ե արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում: Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդր կամ նրա առանձին մասերր պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:
Տարբեր քարտեզներից կազմված գիրքր կոչվում է ատլաս:
Գլոբուս: Երկրագնդի մանրակերտր կոչվում է գլոբուս, որր լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսր հնարավորություն է տալիս երկրագունդր տեսնելու ամբողջությամբ :
Առաջին հաջողված գլոբուսը պատրաստել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմր 15-րդ դարում:
Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությունում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում:
Leave a Reply