Ե. Չարենց «Լուսամփոփի պես աղջիկ»

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեք գույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Առաջադրանքներ

  1. Նարնջագույն բառերը բառարանի օգնությամբ բացատրեք

լուսամփոփ-Լամպի վրա հագցվող հախճապակյա՝ ապակյա ևն ծածկոց՝ լույսը կենտրոնացնելու, ինչպես և լույսի պայծառությունը թուլացնելու համար:

ակաթի-թանկարժեք քար

հոգեթով-հոգեգրավ

2. Ինչպիսի՞ն պետք է լինի աղջիկը, որ նրան համեմատեն լուսամփոփի հետ:

Աղջկան լուսամփոփի պես համեմատելու համար աղջիկը պետք է պայծառ շորեր հագնի։

3. Բանաստեղծությունից դուրս գրեք երկու բարդ բառ և բաժանեք բաղադրիչների:

աստվածամայր-աստված+ա+մայր

թոքախտավոր-թոք+ա+խտավոր

4. Բանաստեղծությունը տասն անգամ կարդացեք և գրեք, թե ի՞նչ գույն ունի այն:

Այն ունի կապույտ գույն։

5. Ձեր կարծիքով ո՞վ է այդ աղջիկը բանաստեղծի համար:

Բանաստեղծի համար այդ աղջիկը բարեկամ է։

6. Բնաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք և հրապարակեք բլոգում:

Leave a Reply