Թատրոնում

  • 46962704_2312663948806477_3652674453214593024_n

Ես ձեզ կասեմ, թե ինչ է թատրոնը։

Թատրոնն այն է, երբ մարդիկ գնում, նայում են ներկայացում՝ տիկնիկներով, դերասաններով բեմականացված։

Մենք մի քիչ բակում խաղացինք, ապա ներս մտանք։ Այնտեղ մի տիկին եկավ, մեզ ուղեկցեց մեր դահլիճը, որտեղ դեռ նոր էր սկսում «ԱՐՔԱՅԱԴՈւՍՏՐԸ ՍԻՍԵՌԱՀԱՏԻԿԻ ՎՐԱ» ներկայացումը։ Մենք նայել ենք «ԱՐՔԱՅԱԴՈւՍՏՐԸ ՍԻՍԵՌԱՀԱՏԻԿԻ ՎՐԱ» ներկայացումը։ Ներկայացման խոսքերը ձայնագրված էին։ Ներկայացումը տևեց 45 րոպե։  Ներկայացումը բեմականացված էր փոքրիկ, թելով գործած տիկնիկներով, որոնց մարդիկ էին խաղացնում։

Թվարկեմ տիկնիկներին՝ երկու զինվոր, երկու ծաղրածու, մեկ արքա, մեկ թագուհի, մեկ արքայադուստր և մեկ արքայազն։

Մի քիչ պատմեմ «ԱՐՔԱՅԱԴՈւՍՏՐԸ ՍԻՍԵՌԱՀԱՏԻԿԻ ՎՐԱ» ներկայացման մասին։

«Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթի հեղինակը  Հանս Քրիստիան Անդերսենն է։ Ներկայացումը շատ հետաքրքիր և ծիծաղելի էր։ Մարդիկ յոթն էին։ Ներկայացման մեջ արքայազնը ուզում էր ամուսնանալ իսկական արքայադուստրի հետ։ Ամբողջ աշխարհով ման եկավ, որպեսզի իր ուզածին հասնի, լիքը արքայադուստրեր տեսավ, բայց չկարողացավ պարզել իսկակա՞ն են, թե՞ ոչ։ Մի օր մի արքայադուստր եկավ իրենց դղյակի դուռը թակեց։ Իրենք բացեցին դուռը, տեսան նրան և հարցրեցին՝ դու իսկակա՞ն արքայադուստր ես։ Նա պատասխանեց՝ այո։ Նրանք արքայադստեր անկողնու տակ սիսեռահատիկ դրեցին։ Առավոտյան արքայադուստրին հարցրեցին՝ ինչպե՞ս է քնել։ Նա պատասխանեց. «Շատ լավ ուղղակի մեջքիս տակ ինչ-որ չոր բան կար»։ Եվ նրանք իմացան, որ նա իրական արքայադուստր է։ Դրա համար արքայազնին ամուսնացրեցին արքայադստեր հետ։

Leave a Reply