Իմ բակի գարունը
Ես իմ բակում շատ եմ սիրում հեծանիվ վարել, նաև շատ եմ սիրում անվաչմուշկ վարել՝ այդ ամենը ծառերի տակ։ Ես մեր բակում շատ ընկերներ ունեմ և շատ եմ սիրում խաղալ նրանց հետ։
Մեր բակում կա մեկ ավտոտնակ, որի վերևը մի կլոր բան կա։ Մենք միշտ բասկետբոլ խաղալուց գնդակը այդտեղ ենք գցում։
Մեր բակի ծառերը շատ են ծաղկած։ Մեկ-մեկ գնդակ խաղալուց գնդակը ընկնում է ծառը, բայց մենք մի կերպ գնդակը ծառից հանում ենք։
Մեր բակում ծառերը շատ են. մեզ շատ է դուր գալիս այդ։
Մեր խոտերը շատ են. գնդակը մեկ-մեկ խաղալուց խոտերի մեջ է ընկնում։
Ինձ շատ է դուր գալիս մեր բակի գարունը։
Leave a Reply