Իմ դպրոցը

  • hramani_89

Ես կպատմեմ մեր դպրոցի մասին։ Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Մեր դասարանում կա քսանմեկ սովորող։ Մեր դպրոցում կա Մխիթար Սեբաստացու կիսանդրին։ Մենք ունենք յոթ դպրոց, դրանցից մեկը մեր դպրոցն է։ Մենք այստեղ աշխատում ենք համակարգիչներով։ Մենք խոհանոց էլ ունենք: Մեր խոհանոցում շատ համեղ ճաշեր են պատրաստում:

Մենք մեր դպրոցներում ունենք երկարացված օր, այդտեղ մենք առաջադրանքներ ենք անում, խաղեր ենք խաղում, հանգստանում ենք  և հետո գնում ենք մեր տուն։

Leave a Reply