Իրինդ գյուղում

Մենք երեկ գնացինք ճամփորդության՝ Իրինդ գյուղ։ Այնտեղ մենք ծանոթացանք երրորդ դասարանցիների հետ։ Մենք ֆուտբոլ խաղացինք. մեր դասարանը իրենց դասարանի դեմ, մեր դաարանը հաղթեց 4:1 հաշվով։ Ֆուտբոլից հետո մենք մի կտոր հաց կերանք և գնացինք Համբարձման տոնը նշելու։ Նրանք նաև մեզ ասացին, որ նրանք անգլերենի փոխարեն ֆրանսերեն են անցնում։ Քանի, որ նրանց աղբյուրները կեղտոտ էին, մենք գյուղացիների տներից Էինք ջուր վերցնում։ Հետո յոթ հատ քար, յոթ հատ ծաղիկ լցրեցինք ջրի մեջ և դրանցից հետո մենք բարեմաղթանք քաշեցինք և կարդացինք։ Տոնը շատ լավ անցավ։ Տոնից հետո մենք միասին գնացինք Թալինի ամրոց։ Մենք շրջեցինք ամրոցի կողքերով, տեսանք պարիսպները, ամրոցը շատ սիրուն էր, շատ մեծ էր և կարմիր քարերով էր սարքած։ Հետո փչացած հեռախոս խաղացինք, հաց կերանք և գնացինք տուն։

 

Ես շատ ուրախ ու հետաքրքիր օր անցկացրի։

Leave a Reply