Խաչիկ Մանուկյանի բանաստեղտություններ

  • Image Caption

ԴԵՊՈՒՏԱՏԸ

 Ձորի ափին, թփի տակ՝
Էշը գտավ մի փողկապ,
Շուրջը պարե՜ց, թռվռա՜ց,
Վզից կախեց ու զռռաց:

-էս ինչքա՜ն է ինձ սազում,
Վաղուց էի երազում,
Էլ ի՜նչ փալան, էլ ի՜նչ բան՝
Դեպուտատ եմ իսկական:

Բանաստեղծոթյունը էշի մասին է։ Ով փողկապ էր գտել և ուրախնում էր։

ԱՆԲԱՆ ՇՈՒՆԸ

Մի շուն ունեմ,
Հո շու՜ն չի,
Իսկը պատկեր է արջի,
Բոյը՝ բարձր,
Դունչը՝ մեծ,
Միշտ քնած է բնի մեջ.
Ո՛չ հաչում է,
Ո՛չ՝ վազում,
Լափում է ու
Երազում:

Բանաստեղծոթյունը շան մասին է որը ոչինչ չի անում։

ՄԵԾԱՑԵԼ ԵՄ

Երբ ասում են փոքրիկ ես դու՝
Բարկանում եմ ամեն անգամ,
Ինչպե՞ս փոքրիկ կոչել մարդու,
Երբ դարձել է հինգ տարեկան:

Նապաստակին եթե ասեն՝
Հասկանալի դա կլինի,
Այսօրվանից խնդրում եմ Ձեզ՝
Ոչ ոք փոքրիկ ինձ չանվանի:

Բանաստեղծոթյունը փոքրիկ երեխայի մասին է ով չի սիրում, որ իրեն ասում են փոքր։

ԶԲՈՍԱՆՔ

Այսօր հայրիկին այգի կտանեմ,
Վաղուց չի եղել հայրիկը այգում,
Միշտ գործից հետո նստում է տանը
Ու համացանցով գրքեր է կարդում:
Բայց կարդացել եմ ես այդ գրքերում
(Տեսնես հայրիկը ո՞նց չի կարդացել)
Որ հարկավոր է ամեն իրիկուն
Գոնե մի փոքր պուրակում շրջել:

Բանաստեղծոթյունը երեխայի մասին էր, այդ երեխան հայրիկին ուչում էր ասել, որ նրանք գնան և զբոսնեն։

ԱՇՈՒՆ

Իմ տիկնիկի համար
Լավ դերձակ եմ ճարել,
Սիրուն զգեստներ է
Նա ծառերին կարել:

Օրորվում են նրանք
Հազար ու մի գույնի,
Իսկ տիկնիկս միայն
Մի կարմիր շոր ունի:

Մինչ ես տիկնիկիս հետ
Փնտրում էի նրան`
Քամիները բոլոր
Զգեստները տարան:

Բանաստեղծոթյունը աղջկա մասին է ով ուզում էր իր տիկնիկի համար նոր շոր գտնել, բայց քամին դերձակի կարած բոլոր շորերը տարավ։

Leave a Reply