Ծովային սատանա
Ծովային սատանան (Deep Sea Anglerfish) ապրում է ծովի խոր ջրերում։ Այս ձուկն այնքան սարսափելի է, որ անունը սազում է իրեն։ Այս հրեշը երևի օվկիանոսի ամենագարշելի կենդանին է։ Նրա շատ մեծ գլուխը կազմում է ամբողջ մարմնի կեսը։ Ունի շատ մեծ բերան, որի մեջ կան դանակի նման ատամներ։ Մարմինը թեփուկներ չունի և շատ ճկուն է։ Այդ պատճառով նա կարող է կոլ տալ իրենից 2 անգամ մեծ կենդանի։ Ծովային սատանան ձկներին գրավում է գլխի վրա ունեցած լույս արձակող լողակի միջոցով։ Այս ձկների մեծ մասն ապրում է Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝ 600մ խորության տակ։ Նա բերանը փակ անշարժ պառկում է ջրի հատակին, ձկները մոտ են գնում լույսին, իսկ հրեշը կուլ է տալիս նրանց։ Ծովային սատանան ուտում է ձկներ, կատվաձկներ, փոքր շնաձկներ, օձաձկներ ու խեցգետիններ։ Այս ձկների արուները մեծանալով էլ բան չեն ուտում, նրանք կպնում են էգի մարմնին ու դառնում մակաբույծ։ Հենց արուն պոկվում է էգի մարմնից, սատկում է։ Ճապոնական խոհանոցում ծովային սատանայի միսը շատ են սիրում, քանի որ այն սպիտակ է, առանց ոսկոր ու շատ համեղ։
Leave a Reply