Կարմիր ծով

  • 1280px-Hurghada_boat_trip_4

Մակերեսը 460 հազար կմ2 է, ըստ տարբեր աղբյուրների առավելագույն խորությունը՝ 2604-ից 3039 մ: Միջին խորությունը 437 մետր է։  Ջրի ծավալը մոտավորապես 251 հազար կմ3 է։ Ծովի 2/3-ը գտնվում է արևադարձային գոտում։  Եվրոպայից Ասիա և Ավստրալիա տանող ծովային ամենակարճ ուղին է։

Անվանումը հավանաբար ստացել է ջրում գտնվող ջրիմուռներից, որոնք տարվա որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն։

Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսի ծովերից ամենատաքն ու ամենաղին է։ Ջրի մակերեսային շերտերի ջերմությունը սեպտեմբերին հասնում է 35°, իսկ ձմռան ամիսներին՝ 30°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում, իսկ Հնդկական օվկիանոսի հետ նեղ Բաբ — Էլ — Մանդեբի (արաբերեն թարգմանությամբ- Արցունքի դարպասներ) նեղուցով ջրի փոխանակությունը թույլ է կատարվում, աղիությունն այս ծովում բարձր է։ Ամենամեծ խորությունում (առավելագույնը 2500մ) ջրի ջերմությունը հասնում է 55°-ի, իսկ աղիությունը՝ 30%- ի։ Ծովում լողալ չի կարելի, հանդիպում են 5 մետր երկարությամբ գիշատիչ վագրային շնաձկներ, որոնք հարձակվում են լողորդների վրա։ Վտանգավոր է նաև թրաձուկը, որը թրի նմանվող իր երկար ու սուր քթով ծակում է նույնիսկ նավերի հատակը

:

Leave a Reply