Կոմիտաս Վարդապետ

  • komitas-mansurian_42017

Սողոմոնը եղել է նիհարակազմ, գունատ պատանի, թափառական փոքրիկ երգիչ։ Նրան բոլորը հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։ Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ։ Ծնվել է 1869  Անատոլիայի Քոթահյա քաղաքում։ Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր։ Նա գեղեցի ձայն ուներ և երգեր էր հորինում։ Լավ ձայն ուներ նաև Կոմիտասի մայրը՝ Թագուհին։ Կոմիտասին վատ մանկություն էր սպասվում։ Կոմիտասի մեկ տարին չլրացած մահանում է մայրը։ Կոմիտասին խնամում է հայրական տատ Մարիամը։ Տասնմեկ տարեկանում մահանում է նաև հայրը։ Իրենց քաղաքի քահանան պետք է գնար Էջմիածին և հետը մի որբ՝ լավ ձայն ունեցող երեխա տաներ, ուսանելու։ Քսան երեխաներից ընտրվեց Կոմիտասը։ Քաթահյաում հայերեն խոսելն արգելված է և նա թուրքերեն էր խոսում։ Կոմիտասը հայերենով միայն երգել գիտեր։ Նրան ընդունում են ճեմարան և նա ճեմարանում հոգևոր խաղաղություն է գտնում։ Նա շատ շուտ սովորում է հայերեն ու մնացած դասերը։ Կոմիտասը ճեմարանը ավարտելուց հետո դարձավ երաժշտության ուսուցիչ։ Նույն տարվա աշնանը մեկնում է Թիֆլիս, իսկ 1896-թ. մեկնում է Բեռլին ուսուցանելու։ Կոմիտասը վերադառնում է Պոլիս և այնտեղ ապրում մինչև 1915թ. ապրիլը։ Այդ ժամանակ այնտեղ ձերբակալում են 600 հայ մտավորականների, որոնց թվում լինում է նաև Կոմիտասը։ Նրան բանտարկում են և ենթարկում տանջանքների։ Հետո աքսորում են Անատոլիայի խորքերը։ Այնտեղ Կոմիտասը ականատես է լինում հայ ժողովրդի կոտորածներին ու տանջանքներին։ Եվրոպական դեսպանները բարեխոսում են և Կոմիտասին ազատ են արձակում։ Նա վերադառնում է Պոլիս։ Սակայն տեսած սարսափների պատճառով նա չի ուզում ոչ մեկի հետ խոսել և փակվում է մի տեղ։ Կոմիտասին տեղափոխում են Փարիզի հիվանդանոցներից մեկը։ Մի քանի տարի անց տեղափոխվում է Փարիզի հոգեբուժարան։ Նա հոգեբուժարանում է մնացել քսան տարի և այնտեղ մահացել։

 

 

Leave a Reply