Հայրենագիտական հարցեր

  • abead1a966f53e25e6d818badc6c3f9e

Ի՞նչ թաղամասեր կան Երևանում

Աջաբնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր նորք, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն։ Ես ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա թաղամասում։ Սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում։

Yerevan's_districts-hy.svg

Ի՞նչ թանգարաններ, պատկերասրահներ կան Երևանում

Մատենադարան, Ժամանակակից արվեստի թանգարան։

Մատենադարանում եղել են հին ժամանակվա Մեսրոպ Մաշտոցի գրած գրքերը։

matenadaran

 

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է 1972թ. Հենրիկ Իգիթյանի կողմից, ով 37 տարի եղել է թանգարանի տնօրեն:

museum_modern_art

Ի՞նչ կինոսրահներ կան Երևանում

Հայաստան կինոթատրոն, Մոսկվա կինոթատրոն։

Հայաստան կինոթատրոնը գտնվում է Մալաթիա Սեբաստիա թաղամասում։

hayastan

Մոսկվա Կինոթատրոնը բացվել է 1936 թ. դեկտեմբեր 12-ին։moskva

Ի՞նչ եկեղեցիներ կան Երևանում

Սուրբ Երրորդություն եկեղեցի, Սուրբ Սարգիս եկեղեցի։

Սուրբ Երորդություն եկեղեցի

15194316_10154126378563364_7704655349789376462_o

Կառուցվել է 2001-2005 թվականներին ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ։ Այսօր եկեղեցին ապրում է ակտիվ համայնքային կյանքով։ Եկեղեցու հոգևոր է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Սուրբ Սարգիս եկեղեցի

c9702dadda65c96eb22c30b1eaf57889

Երևանի երբեմնի բերդի դիմաց` Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում՝ Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ։ Այն պարիսպներով շրջապատված մի մեծ համալիր էր՝ բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։ Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։

Ո՞րն է Երևանի ձեր սիրելի հատվածը

Իմ սիրելի հատվածը Երևանում Գազանանոցն է։

photo_2018-11-01_20-48-59

Leave a Reply