Մարդու ծագումը

  1. Մարդու առաջացումը
    Կան տարբեր վարկածներ որոնցից շատի մասին մենք իմանում ենք ինտերնետից։ Կան նաև ուրիշ վարկածներ, որոնց մասին մարդիկ շատ են խոսում։

1.էվոլյուցիա

Ըստ այս տեսության կյանքն առաջացել էր երկրագնդի վրա մանր օրգանիզմներից՝ բարենպաստ պայմանների առկայության պայմաններում։ Այս մասին ես իմացել եմ իմ ծնողներից, և իմ կարծիքով մարդը հենց այսպես է հայտնվել։

2. Մարդուն ստեղծել է Աստված

Ըստ այս տեսության մարդուն ստեղծել է Աստվածը։ Այս տեսությանը հավատում է մարդկանց մեծ մասը։ Այս մասին ես լսել եմ տարբեր մարդկանցից որոնք խոսում են այս թեմայի մասին, և իմ կարծիքով մարդուն չի ստեղծել աստված։

3. Տիեզերական փոշի

Կա վարկած, ըստ որի տիեզերական փոշին եկել է երկիր մոլորակ և այն ևս ենթարկվել է էվոլյուցիայի, որի արդյունքում առաջացել է մարդը։ Այս մասին իմացել եմ ինտերնետից և ինձ թվում է, որ այս միտքը սխալ է։

4. Ուրիշ մոլորակի տեսություն

Ըստ այս վարկածի մարդիկ սկզբում ապրել են ուրիշ մոլորակում։ Այդ մոլորակի ոչնչացման պատճառով մարդիկ, ովքեր չեն մահացել, եկել են երկիր մոլորակ։ Այս վարկածի մասին լսել եմ ծնողներիցս և ինձ թվում է, որ մարդիկ այսպեսել չեն եղել։

5. Այլմոլորակայիններ

Վարկած կա, որ այլմոլորակայինները բջիջները դրել են երկիր մոլորակի վրա և սկսել են դիտարկել, թե ինչպես կզարգանա այդ բջիջը։ Հնարավոր է, այդպես է ստեղծվել կյանքը երկիր մոլորակի վրա։

Ինձ թվում է, որ երկնքում եղել են բջիջներ որոնք տիեզերքով թռչելով հասել են երկիր մոլորակ և սկսել են զարգանալ ու դառնալ մարդ։

Այս փասի մասին ես լսել եմ ինտերնետից և մտածում եմ, որ սա ճիշտ է։

Աղբյուրներ 1,2,3

Leave a Reply