Հովազաձորի գերիները

  • հովազաձոր

Ես կարդացել եմ Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները»։ Գիրքը 6-րդ դասարանի երեխաների մասին է, որոնք գնում են Հովազաձորը տեսնելու և ձյան պատճառով մնում են ձորում փակված։ Գրքում նրանք տարբեր փորձությունների միջով անցան, ուտելիքներ գտան, կերան, ճգնավորի այր գտան, արջի և հովազի հետ կռվեցին։ Գրքի մեջ կար 5 երեխա՝ Աշոտը, Սարգիսը, Գագիկը, Շուշիկը և Հասոն։ Հասոն Բոյնախ անունով շուն ուներ։ Պատմության ընթացքում Հասոյի շունը սատկեց։ Ինձ երեխաներից ամենից շատ դուր եկավ Սարգիսը, որովհետև Սարգիսը չարաճճի էր, իսկ հետո խելոքացավ։ Ինձ դուր է եկել այս հատվածը

«Հանկարծ քարի ճեղքից մի մեծ բզեզ դուրս թռավ բզզոցով, և հենց նա թռավ, շունը ոտքը ցած դրեց և
յուրովի «ժպտաց»: Կարծես արդեն կատարվել էր իր նպատակը:
— Սրա՞ համար ինձ քարշ տվիր բերիր, տո սատկած, — զայրացավ Աշոտը մի քար վերցնելով:
Բոյնախը փախավ ուրախ վնգստոցով, երևի մտքում զվարճանում էր իր չարաճճի արարքի վրա ու
«սիրտը հովացնելով» ասում. «Կերա՞ր…»…»

Ես իմ ընկերներին խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը, որովհետև շատ հետաքրքիր էր։

Leave a Reply