Հովհ․ Թումանյան «Թմկաբերդի առումը»

Նախերգանք

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I
Նադիր Շահը զորք հավաքեց,

Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կռիվ տվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,

Թաթուլն անհաղթ, աննկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,
Նրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

Առաջադրանքներ՝ 

  1. Նախերգանքը ուշադիր կ արդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:

Ըստ հեղինակի լավ արարքն է անմահ։

  1. Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ երկրի թագավորն է եղել:

Նադիր շահը եղել է Իրանի թագավորը։

  1. Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:

Թաթուլը պատասխանել է՝ «…եթե իմ զարկածն է, չի ապրի»: Թաթուլի այս պատասխանը դարձել է սեփական ուժերի նկատմամբ ունեցած վստահությունն ընդգծող թևավոր արտահայտություն:

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում, սովորեք:

պարծենալ-հպարտանալ

գոռոզ-ինքնահավան

անսասան-հաստատուն

աննկուն-չհանձնվող

կանգուն-կանգնող

  1. Կանաչով նշված հատվածները բացատրեք:

Մահը մերն է, մենք մահինը-Մարդ ամեն ծամանակ կարող է մահանալ

Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։-Երանի նրան ով իր արածով կհիշվի անվերջ

Զորք հավաքեց անհամար, Եկավ Թըմկա բերդը պատեց, Ինչպես գիշերն էն խավար։- զորքերով եկավ Թմկա բերդը բատեց գիշերով

Ընկան քաջեր, անթիվ քաջեր, Բերդի գըլխին հավասար։-բարձրացան բերդի գլխին հավասար

  1. Բնութագրեք Թաթուլ իշխանին:

Իմ կարծիքով Թաթուլ իշխանը բարի, խելացի և նիհար մարդ էր։

Leave a Reply