Ձմեռային հրաշալի օր Ջրվեժի Արգելոցում
Մենք այսօր գնացինք Ջրվեժի Արգելոց՝ սահնակ և դահուկ քշելու։ Մենք տեղ հասանք 30 րոպեում։ Այնտեղ շատ ձյուն կար։ Ես մի քանի անգամ սահնակով սահեցի։ Քանի որ դահուկ քշել ուզեցողները շատ էին, ինձ հերթ չհասավ։ Մենք ընկերներով քար գտանք, որը խրված էր ձյան մեջ։ Քարի վրա երևակայական նշանակետ պատկերացրեցինք և սկսեցինք ձնագնդով խփել դրան։ Մենք այնտեղ մի շուն տեսանք ու նրա անունը «ՂԱՓԼԱՆ» դրեցինք։ Իմ ձեռքում ուտելիքի մնացորդներն էին, մենք այդ ուտելիքների մնացորդներով Ղափլանին այս ու այն կողմ էինք տանում։ Ես իմ բրդուճի կեսը տվեցի Ղափլանին։ Ես նրա անունը Ղափլան դրեցի՝ ի պատիվ «ՔԱՐԱՆՁԱՎԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ» ստեղծագործության հերոս շան։
Leave a Reply