Ղ․ Աղայան «Ծառերի գանգատը»

  • Մայրենի

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ․

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։

անգութ-գութ չունեցող

գերան-ճյուղերը մաքրած մեծ ծառաբուն

գոմ-մսուր

մարագ-հարդ լցնելու և պահելու տեղ

սայլ-քառանիվ փայտաշեն բեռնատար

լուծ-Ծանրություն

սամի-առեղ

  1. Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։

Փայտը պետք է խնամել։

  1. Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։

Ըստ ինձ փայտը փոխարինել պետք չէ

  1. Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։

Այո ծառերի գանգատը տեղին է, որովհետև ծառերը մեզ թթվածին են տալիս

  1. «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր։

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք մենք կունենանք շատ ծառեր որոնգ գեղեցիկ կնայվեն։ Մենք կունենանք լիքը թթվածին դա շատ լավ կլիներ։ Ծառերը շատ գեղեցիկ են տնկեք որպեսզի ծառեր շատ լինեն։

Leave a Reply