Ղ. Աղայան. Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

շերամ-որ սնվում է թթենու տերևով

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

օգտակար

բարի

իմաստուն

շատակեր

անդադար

ուղիղ

3. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Leave a Reply