Մաթեմատիկա դասարանական
- Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի բնակարանում ապրող հարևանին։
Պատահույթ է
բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։
Պատահույտ չէ
գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը
նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։
Պատահույթ է
դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։
Պատահույթ է
- Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։ - հավաստի չէ
բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս
մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։ - հավաստի է
գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ
դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։ - հավաստի չէ
դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։ - հավաստի չէ
ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի
մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։
հավաստի չէ
- Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.
ա) Դրամը նետելիս ընկել է «զինանիշ»։ - անհնար չէ
բ) Գիշերը ծագել է արևը։ - անհնար է
գ) Դուրս գալով փողոց՝ Դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։ - անհնար է
դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։ - հնարավոր է
ե) Դուք մուրճով խփել եք ռելսին, և ձայն է հնչել։ - հնարավոր է
զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։
Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։
անհնար է
- Զամբյուղում կան կարմիր, դեղին և կանաչ խնձորներ: Զամբյուղից մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական
փորձը:
Պատ.՝ Կարմիր, կանաչ կամ էլ դեղին
- Տրված թվերը բաժանվում են 9-ի։ Որոշե՛ք, թե ինչ թվանշաններ
պիտի գրված լինեն աստղանիշերի տեղում.
3528, 2187, 1197, 3465։
- Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է։
Նավակը, որի սեփական արագությունը
17 կմ/ժ է, 3 ժ լողացել է գետի հոսանքի
ուղղությամբ և 4 ժ՝ հոսանքին հակառակ։
Քանի՞ կիլոմետր է անցել նավակը։
17+2=19 կմ/ժ
3 x 19 = 57 կմ
4x(17-2)=60 կմ
57+60=117 կմ
Պատ.՝117 կմ
Leave a Reply