Մայրենի դասարանական

  • Մայրենի

Գրաբարյան օրեր

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

 — Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

 — Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան

կալաւ — բռնեց

զենուլ — մորթել

ասէ — ասում է

զիս — ինձ

 զի — որ, թե, որովհետև, որպեսզի

խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ

ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ

ականատ — թակարդ

յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում

ստուգիւ — ստուգապես, իսկապես

մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես

ի ձեռաց — ձեռքից

զսիրելիս — սիրելիներին

զազգականս — ազգականներին

մատնես — մատնում ես

ի մահ — մահվան

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազում, զսիրելիս, յականատս:

Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ մի-կաքավ

մի՛ սպանաներ-մի սպանիր ինձ

զբազում կաքաւս-շատ կաքավներ

յականատս քո-թակարդը քո

ի ձեռաց իմոց-իմ ձեռքով

զսիրելիս եւ զազգականս քո-սիրելիներիդ և ազգականներիդ

Արտագրիր այս հարցերի պատասխանները.

Ի՞նչ բռնեց որսորդը:

Որսորդը բռնեց մի կաքավ և ուզեցավ սպանել։

Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:

-Մի՛ սպանիր ինձ, որովհետև ես կխաբեմ շատ կաքավներ ու կբերեմ քո թակարդ։

Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:

-Այժմ՛ իսկապես կմեռնես իմ ձեռքով, որովհետև սիրելիներիդ և ազգականներիդ մատնում ես մահվան։

Առակն աշխարհաբար դարձրու:

Որսորդն ու կաքհավը

Որսորդը բռնեց մի կաքավ և ուզեցավ սպանել։ Կաքավը ասաց.

-Մի՛ սպանիր ինձ, որովհետև ես կխաբեմ շատ կաքավներ ու կբերեմ քո թակարդ։

Եվ ասաց որսորդը.

-Այժմ՛ իսկապես կմեռնես իմ ձեռքով, որովհետև սիրելիներիդ և ազգականներիդ մատնում ես մահվան։

Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ինչ է ցույց տալիս առակը: 

Կաքավը շատ խորամանկ է բայց եթե նա չմատներ ընկերներին որսորդը հնարավոր է չսպաներ նրան։

Առակը ասում է, որ պետք չէ մատնել ընկերներին։

Leave a Reply